Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սևանա լճի ջրածածկ տարածքների մաքրման համար պետբյուջեից 125.4 միլիոն դրամ կհատկացվի

Սևանա լճի ջրածածկ տարածքների մաքրման համար պետբյուջեից 125.4 միլիոն դրամ 
կհատկացվի

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքների համար ՀՀ 2015թ. պետական բյուջեի նախագծով նախատեսվում է հատկացնել 125.4 միլիոն դրամ, որը մոտ է այն գումարին, որը հատկացվել էր 2014թ. պետբյուջեի ծրագրով: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ 2015թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ տեղեկացրեց ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը: «Ծրագրի շրջանակներում նախատեսվում է մաքրել Սևանա լճի շրջակայքի 93 հեկտար ջրածածկ տարածք»,- «Արմենպրես»-ի հսղորդմամբ՝ ընդգծեց նախարարը:

Նա տեղեկացրեց, որ մաքրման աշխատանքներն այս պահին էլ շարունակվում են: «Պիտի տեղեկացնեմ ձեզ, որ այս պահին մաքրման աշխատանքները հասել են մոտավորապես 80 հետկարի, և եթե եղանակային պայմանները թույլ տան, մենք կարագացնենք մեր աշխատանքները մինչև տարվա ավարտը»,- ընդգծեց նա;

Նախարարի խոսքով`  ձկան պաշարների համալրման ծրագրի համար ՀՀ 2015թ. պետական բյուջեի նախագծով նախատեսվում է հատկացնել 60 միլիոն դրամ: Ծրագրի շրջանակներում կիրականացվեն Հայաստանի Հանրապետության հազվագյուտ և անհետացող ձկնատեսակների վերարտադրությանն ուղղված աշխատանքներ և դրանց մանրաձկների բացթողում Սևանա լիճ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]