Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երևանցիներին վերադարձվեց Ամուսնությունների պալատը

Երևանցիներին վերադարձվեց Ամուսնությունների պալատը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրաքաղաքի Զաքյան 3 հասցեում են մեկտեղված ՀՀ նոտարական պալատը ու Ամուսնությունների պալատը: Այս կերպ երևանցիներին կվերադարձվի Ամուսնությունների պալատը, որը նախկինում գործել է Երիտասարդական պալատում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` բացման արարողությանը ներկա էին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, դեսպաններ, օտարերկրյա հինգ պետությունների նոտարական պալատների ղեկավարներ, միջազգային այլ կառույցների ներկայացուցիչներ:

Դավիթ Հարությունյանը իր և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի անունից ներկաներին շնորհավորեց նոտարական պալատի բացման առիթով` այն համարելով ՀՀ բոլոր քաղաքացիների ձեռքբերումը: «Անկախության տարիներից ի վեր` մենք ձեռնամուխ ենք եղել նոտարական գործունեության բարեփոխման լուրջ միջոցառումների իրակացմանը. դրա արդյունքը հանդիսացավ այն, որ պետական նոտարը ի վերջո դարձավ մասնավոր նոտար, բայց, միաժամանակ, մի անձ, ով պետության անունից իրականացնում  է հանրային ծառայություններ»,- ասաց Դավիթ Հարությունյանը: Նա վստահեցրեց, որ կառավարությունը շարունակում է այս համակարգում բարեփոխումների իր քայլերը, որոնք  ինքնանպատակ չեն, այլ ուղղված են այնպիսի ծառայությունների մատուցմանը, որին արժանի է ՀՀ քաղաքացին:

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը Նոտարական պալատի բացումը համարեց կառավարության և իր թիմի փոքրիկ ձեռքբերումը: «Մեծ բավարարվածությամբ ուզում եմ փաստել, որ այս պալատի բացմամբ մենք երևանցուն վերադարձրեցինք իր Ամուսնությունների պալատը, որն իր շքեղությամբ չի կարող համեմատվել Երիտասարդական պալատում գտնվող հիասքանչ դահլիճի հետ, բայց համերենք սա մի փոքր հատուցում նրա, ինչը երևանցին ժամանակին կորցրել է»,- նշեց նախարարը:

Նա ավելացրեց, որ ՀՀ կառավարությունը, համագործակցելով տեղական ինքնակառավարման մարմինների հետ, պետք է հասնի նրան, որ յուրաքանչյուր տարածքային բաժին ունենա գեղեցիկ կահավորված դահլիճ, որտեղ կարող են մարդիկ գրացել իրենց ամուսնությունը, երեխաների ծնունդը:

Նոտարիատի բնագավառում ներդրած ավանդի և ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու համար հանրապետության տարբեր նոտարների մի շարք աշխատակիցներ ստացան հուշամեդալներ ու պատվոգրեր ՀՀ վարչապետի կողմից:

Արդարադատության նախարարության «Ներսես Շնորհալի» հուշամեդալով էլ պարգևատրվեց Նոտարական պալատի նախագահ Հասմիկ Հարությունյանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]