Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Էրդողանն ու Օլանդը Ֆրանսիայում քննարկել են ԼՂ հիմնահարցը

Էրդողանն ու Օլանդը Ֆրանսիայում քննարկել են ԼՂ հիմնահարցը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Փարիզ մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական Trend գործակալությունը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Օլանդը: Երկու երկրների նախագահները քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը:

Փարիզի Մարինյի պալատում հոկտեմբերի 27-ին ԼՂ հիմնահարցի կարգավորմանն ուղղված բանակցություններ էին տեղի ունեցել Հայաստանի, Ադրբեջանի և Ֆրանսիայի նախագահների, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ: Խաղաղ բանակցություններում առաջընթաց արձանագրելու համար հանդիպման մասնակիցները կարևորել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում երկխոսության շարունակումը և վստահության ամրապնդման ուղղությամբ ջանքերը: Ընդգծվել էր հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը: Պայմանավորվածություն էր ձեռք բերվել կողմերի միջև շարունակելու բարձր մակարդակի բանակցությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]