Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Լոնդոնի աճուրդում 1 մլն դոլարով վաճառվել է Անտոնիո Ստրադիվարիուսի պատրաստած ջութակը

Լոնդոնի աճուրդում 1 մլն դոլարով  վաճառվել է Անտոնիո Ստրադիվարիուսի պատրաստած ջութակը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի աճուրդում 1 մլն դոլարով (628 հազար ֆունտ ստեռլինգ) վաճառվել է Անտոնիո Ստրադիվարիուսի պատրաստած եզակի ջութակը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել են «Ինգլես եւ Հայդեն» աճուրդի կազմակերպիչները:

Գործիքի նախնական գինը սահմանված Էր 225 հազարից 290 հազար դոլար: Գնորդի անունը չի բացահայտվում:

«Այդ գործիքը առանձնահատուկ պատմություն ունի: Այն ինչ-որ  ժամանակ պատկանել է Մալբորոյի հինգերորդ դուքսին»,-նշել է աճուրդի ներկայացուցիչը: Դուքսը, որը հայտնի հավաքորդ էր, եղել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի նախապապը:

Հետագայում ջութակը պատկանել է Ալֆոնսո Մարկոնիին՝ իտալացի հանրաճանաչ գյուտարար Գուլիերմո Մարկոնիի եղբորը:

Ընդամենը պահպանվել են 650 տարբեր տեսակի գործիքներ, որոնք Ստրադիվարիուսի արհեստանոցում ստեղծվել են նրա կյանքի օրոք: Դրանցից 512-ը ջութակներ են: Ընդամենն իր կյանքի ընթացքում վարպետը, մասնագետների գնահատումների համաձայն, ստեղծել է 1100 գործիք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]