Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանի բանկերը մեկ շաբաթում տեղաբաշխել են 36.2 մլրդ դրամ և 38.7 մլն դոլար

Հայաստանի բանկերը մեկ շաբաթում տեղաբաշխել են 36.2 մլրդ դրամ և 38.7 մլն  դոլար

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի առևտրային բանկերը  հոկտեմբերի 27-31-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայից գնել են 86 մլն 756 հազար 404 դոլար` 410.03 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառել` 93 մլն 242 հազար 17 դոլար` 411.27 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

 «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 11 մլն 995 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 411.85 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից,  միջբանկային շուկայում իրականացվել է 3 մլն 200 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 410.53 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 8 մլն 335 հազար 634 եվրո` 517.95 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել` 16 մլն 821 հազար 628 եվրո` 521.40 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 987 մլն 455 հազար 611 ռուբլի` 9.60 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվե`լ 169 մլն 693 հազար 906 ռուբլի` 9.77 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Հոկտեմբերի 20-26-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 36.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 38.7 մլն ԱՄՆ դոլար: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]