Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Vampire Diaries» հեռուստասերիալի դերասանը կմանակցի հայկական կազմակերպության միջոցառմանը

«Vampire Diaries» հեռուստասերիալի դերասանը կմանակցի հայկական 
կազմակերպության միջոցառմանը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ԷյԹիՓի»-ի` «Հայաստան ծառատուն ծրագիր» բարեգործական հիմնադրամի 20-ամյակի տոնակատարությանը կմասնակցի դերասան Դեյվիդ Ալփեյը: Միջոցառումը տեղի կունենա նոյեմբերի 8-ին` Բոստոնի Ջոն Ջոզեֆ Մոուքլիի անվան դատարանի հյուրասրահում: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին «ԷյԹիՓի»-ի հասարակայնության հետ կապերի բաժնից, դերասանի մտերմությունը հիմնադրամի հետ սկսել է դեռևս մի քանի տարի առաջ, երբ նա առիթ է ունեցել այցելել «ԷյԹիՓի»-ի մի շարք տեղամասեր և ոգեշնչվել աշխատանքներով:

Դեյվիդ Ալփեյը հոլիվուդյան կինոաշխարհում իր դեբյուտը սկսել է միջազգային ճանաչման արժանացած «Արարատ» ֆիլմով, որի ռեժիսորն է հայազգի Ատոմ Էգոյանը: Որպես բազմաժանր դերասան` նա խաղում է Աթիկուս Շեյնի դերը «Vampire Diaries» հեռուստասերիալում, իսկ «Man of the Year» և «Closing the Ring» ֆիլմերում նրա հետ խաղացել են այնպիսի անվանի դերասաններ, ինչպիսիք են Ռոբին Ուիլյամսը և ՇըրլիՄըքլեյնը:

Ալփեյից բացի, միջոցառմանը կներկայացվի Black See Salsa-ի երաժշտությունը, և հայաստանաբնակ նկարիչ Արթուր Հովհաննիսյանը` իր հավաքածուի ցուցահանդես-վաճառքով: Նկարների վաճառքից ստացված հասույթը կտրամադրվի «ԷյԹիՓի»-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի աջակցմանը:

Ծառատունկ ծրագրի 20-ամյակի դրամահավաքի աշխատանքները ղեկավարող Նինա Ֆեստեկջյանը և Նիքոլ Բաբիկյան Հաջարը համակարգում են աշխատանքները 2 տասնյակից ավելի դեսպանների հետ: Ավելին, կազմակերպությունը 20-ամյակի միջոցառման հետ կապված նպատակ է հետապնդում հավաքագրել մոտ 3 միլիոն ԱՄՆ դոլար:

1994թ. մինչ այժմ «էյԹիՓի» բարեգործական հիմնադրամը տնկել է ավելի քան 4.4 միլիոն ծառ, հիմնադրել է 3 տնկարան և 2 բնապահպանական կրթական կենտրոն, կանաչապատել գյուղերի եկեղեցիներ, այգիներ, պուրակներ և առհասարակ Հայաստանի տարբեր վայրերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]