Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գյուղոլորտի բյուջետային հատկացումները կավելանան 1 միլիարդ 445 միլիոն դրամով

Գյուղոլորտի բյուջետային հատկացումները կավելանան 1 միլիարդ 445 միլիոն դրամով

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության  2015թ. պետական բյուջեի նախագծով գյուղատնտեսական ոլորտին նախատեսվում է հատկացնել  16 միլիարդ 610 միլիոն դրամ: Այս մասին Ազգային ժողովում գյուղատնտեսության և բնապահպանության հարցերով և ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում  ՀՀ 2015թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ տեղեկացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը: «Ընթացիկ տարվա համեմատ գյուղատնտեսության ոլորտին հատկացվող գումարի չափն ավելացել է 1 միլիարդ 445 միլիոն դրամով: Ցանկանում եմ նշել, որ այս գումարները հատկացվելու են ողջ գյուղատնտեսության ոլորտին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց փոխնախարարը:

ՀՀ ֆինանսների փոխնախարարն ընդգծեց, որ ոլորտի  ընթացիկ ծախսերը կկազմեն  9 միլիարդ 637 միլիոն դրամ, իսկ նպատակային վարկերը՝  6 միլիարդ 993 միլիոն դրամ:

Պետական կառավարման ապարատի պահպանման ծախսերի ավելացումն էլ  Պավել Սաֆարյանը պայմանավորեց աշխատավարձերի բարձրացմամբ և էլեկտրաէներգիայի սակագնի թանկացմամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]