Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գերմանիան առաջատար դեր կխաղա Վրաստան-ՆԱՏՕ փաթեթի իրականացման գործում. Ալասանիա

Գերմանիան առաջատար դեր կխաղա Վրաստան-ՆԱՏՕ փաթեթի իրականացման 
գործում. Ալասանիա

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալսանիան Գերմանիա կատարած պաշտոնական այցի ընթացքում հանդիպում է ունեցել  ԳՖՀ-ի իր պաշտոնակցի՝ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ եւ քննարկել այն միջոցառումների փաթեթը, որը տրամադրվել է Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից: Անկախ Վրաստանի պատմության մեջ սա երկրի պաշտպանական գերատեսչության ղեկավարի առաջին պաշտոնական այցն Է Գերմանիա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 31-ին հայտնել է հանրապետության պաշտպանության նախարարությունը:

«Ռազմական համագործակցության բնագավառում Վրաստանի եւ Գերմանիայի հարաբերություններն ակտիվանում են: Պաշտպանության նախարարի հետ մենք քննարկեցինք այն հնարավորությունները, որոնք Գերմանիան Վրաստանի զինված ուժերին տրամադրում Է կրթության առումով, ինչը կնպաստի ՆԱՏՕ-ի եւ Գերմանիայի հետ Վրաստանի լիակատար ռազմական համատեղելիության հասնելուն»,-հանդիպումից հետո հայտարարել է Ալասանան:

Կողմերը նաեւ քննարկել են Հյուսիսատլանտյան դաշինքի  տրամադրած միջոցառումների փաթեթը, որոնք նպաստում են ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանին ձգտմանը:

«Գերմանիայի պաշտպանության նախարարը հավաստիացրեց, որ իր երկիրն առաջատար դեր կխաղա այդ փաթեթի իրագործման հարցում, ինչը ՆԱՏՕ-ին մեր ապագա անդամակցության հիմքն Է»,-ասել Է Ալասանիան:

Միջոցառումների փաթեթով, որը հաստատվել Է ՆԱՏՕ-ի՝ սեպտեմբերի 4-5-ին Ուելսում կայացած գագաթնաժողովում, նախատեսված Է Վրաստանում բացել վարժական կենտրոն, որտեղ պատրաստություն կանցնեն դաշինքի եւ ՆԱՏՕ-ի գործընկեր երկրների զինծառայողները, հաղորդել Է «Նովոստի Գրուզան»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]