Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանի ռուսական բազայի զինծառայողները զորափորձարանները մաքրում են պայթյունավտանգ առարկաներից

Հայաստանի ռուսական բազայի զինծառայողները զորափորձարանները մաքրում 
են պայթյունավտանգ առարկաներից

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ռուսական ռազմակայանի ինժեներական ստորաբաժանումը մեկ ամսվա ընթացքում «Կամխուտ» եւ «Ալագյազ» երկու բարձրլեռնային ուսումնավարժական համալիրները մաքրելու է պայթյունավտանգ առարկաներից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, ընդհանուր առմամբ մինչեւ ընթացիկ տարվա նոյեմբերի վերջը պլանավորված է անցկացնել ավելի քան 3,5 հազար հեկտար դժվարամատչելի լեռնային տեղանքի համատարած մաքրում:

Երկու զորափորձարաններում ամառային ուսուցման ընթացքում. հաշվի առնելով մարտական պատրաստության ինտենսիվության մեծացումը, իրականացվել Է մեծ քանակությամբ հրետանային, ականանետային ու նռնականետային հրաձգություն: Արդիական ականորսիչների եւ ականների հայտնաբերման ծառայության հատուկ վարժեցված շների օգտագործմամբ իրականացվելու Է վտանգավոր կասկածելի առարկաների եւ պայթուցիկ նյութերի որոնում, հավաքում ու ոչնչացում՝ նկատի առնելով բնակելի գոտիներից եւ զորափորձարանների ծառայողական օբյեկտներից անվտանգ հեռավորությունը:

Առաջին անգամ զորափորձարանների համատարած մաքրման նկատմամբ հսկողությունը կիրականացվի «Նավոդչիկ-2» անօդաչու թռչող սարքերի արդիական համալիրի կիրառմամբ, ինչը թույլ կտա բարձրացնել անցկացվող միջոցառումների արդյունավետությունը եւ միաժամանակ կանխել անվտանգության տեխնիկայի հնարավոր խախտումները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]