Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պարագվայում պատմության մեջ առաջին անգամ դեսպան Է նշանակվել կույր մարդը

Պարագվայում պատմության մեջ առաջին անգամ դեսպան Է նշանակվել կույր մարդը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարագվայում պատմության մեջ առաջին անգամ կույր մարդը դարձել Է դեսպան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տեղի զանգվածային լրատվամիջոցներին:

Չնայած տեսողության հետ կաված խնդիրներին, ուսուցիչ, լրագրող եւ միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճանի տեր Պեդրո Ռեյնալդո Սանչեսը երդում Է տվել եւ ձեռնամուխ եղել Դոմինիկյան Հանրապետությունում եւ համատեղությամբ Հաիթիում Պարագվայի դեսպանի պարտականությունների կատարմանը:    

Ինչպես պատմել Է Պարագվայի արտաքին գործերի նախարար Էլադիո Լոսիագան, ընտրությունը կանգնել Է Սանչեսի վրա՝ ելնելով նրա պատրաստվածությունից եւ գիտելիքներից, որոնք նա ստացել Է՝ չնայած հաշմանդամությանը: Նա նշել Է, որ այդ պաշտոնին հավակնում Էին երկու այլ արժանի թեկնածուներ: Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հավելել Է, որ 50 տարի անց Պարագվայը մշտական դեսպանություն Է բացում Դոմինիկյան Հանրապետությունում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]