Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Բելգիան Հայաստանում նոր դեսպան ունի

Բելգիան Հայաստանում նոր դեսպան ունի

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 31-ին ընդունել է Հայաստանում Բելիգիայի նորանշանակ դեսպան Ալեքս վան Մեուվենին (նստավայրը՝ Մոսկվա): Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը հույս է հայտնել, որ նա իր կարևոր նպաստը կբերի Հայաստանի և Բելգիայի միջև առկա բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար` դեսպան վան Մեուվենը վստահեցրել է, որ առավելագույն ջանքերը կներդնի երկու երկրների միջև համագործակցությունը առավել ամրապնդելու և ընդլայնելու համար։

Հայաստանի ԱԳ նախարարը և Բելգիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող մի շարք հարցեր՝ քաղաքական երկխոսության ակտիվացման, առևտրատնտեսական կապերի ընդլայնման, մշակութային, կրթական և գիտական փոխգործակցության խորացման վերաբերյալ:

Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը՝ այս համատեքստում անդրադարձ կատարելով հոկտեմբերի 27-ին Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայացած հանդիպմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]