Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հունգարիայի վարչապետը հետ Է կանչում ինտերնետ-հարկի օրինագիծը

Հունգարիայի վարչապետը հետ Է կանչում ինտերնետ-հարկի օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հոկտեմբերի 31-ին հայտարարել Է, որ օրակարգից հանում Է ինտերնետ-թրաֆիկի հարկի օրինագծի ընդունումը, որի մասին ավելի վաղ արված հայտարարությունը հարուցել Էր հանրության բողոքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Համացանցի հարկը չի կարող ընդունվել իր ներկայիս տեսքով»,- Օրբանի խոսքը մեջբերել Է France-Presse գործակալությունը:

Հոկտեմբերի 28-ի երեկոյան Հունգարիայի մայրաքաղաքում մի քանի հազար մարդ Է մասնակցել այդ օրինագծի դեմ բողոքի ակցիային, համանման ակցիաներ են տեղի ունեցել նաեւ Հունգարիայի մի քանի քաղաքներում:  

Վիկտոր Օրբանի կառավարությունը , որը լայնորեն քննադատվում Է հակաժողովրդավարական քաղաքականության համար, այս շաբաթ հայտարարել Էր, որ խորհրդարանի քննարկմանն Է ներկայացնում ցանցային թրաֆիկի հարկի  օրինագիծը, որը պլանավորվում Է սահմանել 2015 թվականին: Ենթադրվում Էր, որ նոր հարկը կկազմի 150 ֆորինտ (60 ամերիկյան ցենտ) մեկ գիգաբայթի համար եւ կգանձվի ինտերնետ-մատակարարներից, որոնք այդ կապակցությամբ կարող Էին բարձրացնել իրենց ծառայությունների գները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]