1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նոտարական ծառայությունները մատչելի են էլեկտրոնային նոտարի և մեկ պատուհանի շնորհիվ

Նոտարական ծառայությունները մատչելի են էլեկտրոնային նոտարի և մեկ պատուհանի 
շնորհիվ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարությունն աշխատում է նոտարի պատասխանատվությունն ավելի բարձրացնելու և նրա կողմից մատուցվող ծառայություններն արագ ու արդյունավետ դարձնելու ուղղությամբ: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, ով մասնակցում էր նոտարների գործունեությանն առնչվող միջազգային գիտաժողովին: «Կառավարության գործունեության ծրագրով ամրագրված է, որ մենք պետք է անցնենք նոտարի լիարժեք գույքային, ֆինանսական պատասխանատվության համակարգին: Այսինքն` եթե մարդը գալիս է նոտարի մոտ, համապատասխան տուրք է վճարում, նա պետք է համոզված լինի, որ նոտարը դրա համար պատասխանատվություն է կրում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց նախարարը:

Անդրադառնալով դեպքերին, երբ շենքերի կառուցապատողները մեկ բնակարանը մի քանի անձանց են վաճառել`Հովհաննես Մանուկյանը նշեց, որ այդ դեպքում առանցքային հարց է, թե նոտարը ինչպիսի լիազորություններով ու դերակատարմամբ է օժտված: «Եղել են դեպքեր, երբ կառուցապատողները նույն բնակարանը վաճառել են մի քանի անձանց, հետագայում դատական գործընթացներ են սկսվել, մարդիկ են ձերբակալվել, մարդիկ են դատապարտվել, բայց արդյունքում չի լուծվել մարդկանց խնդիրը, ովքեր ֆինանսական վնասներ են կրել: Այստեղ սկզբունքային նշանակություն ունի, թե ինչպիսի լիազորություններ ու դեր պետք է ունենա նոտարը: Սա հանրային գործառույթ է, և դա կատարելիս նոտարը պետք է այնպիսի պատասխանատվությամբ գործի, որ հնարավորություն չտա նման գործարքներ կնքել ու խորհրդատվություն տա մարդկանց, քաղաքացիներին ճիշտ ուղի ցույց տա ու այդ ռիսկերն առավելապես նվազեցնի»,-ավելացրեց նախարարը:

Հովհաննես Մանուկյանը շեշտեց, որ ներկայում բավականին բարելավվել է նոտարական համակարգը, և շարունակվում են բարեփոխումները: «Այժմ նոտարական համակարգում իրավիճակը բավականին փոխված է: Բաները, որոնք եղել են հինգ-տասը տարի առաջ, հիմա էլ նման դեպք չեք տեսնի: Ստեղծվել է նոտարական պալատը, որը հսկողություն է  իրականացնում նոտարների գործունեության, նրանց էթիկակական, վարքագծային դրսևորումների նկատմամբ: Կարծում եմ` իրավիճակը լրջորեն փոփվել է»,-փաստեց Հովհաննես Մանուկյանը:

Նա նաև հավելեց, որ, էլեկտրոնային նոտարի կամ մեկ պատուհանի սկզբունքները կիրառելով, փորձում են ծառայությունը մատչելի դարձնել քաղաքացիների համար:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]