Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Երեսուն տարի առանց Ինդիրա Գանդիի. ժողովուրդը հիշում Է

Երեսուն տարի առանց Ինդիրա Գանդիի. ժողովուրդը հիշում Է

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինդիրա Գանդին, որը զոհվել Է 30 տարի առաջ, հնդիկների համար մնում Է անկախության եւ ազգային միասնության խորհրդանիշ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հնդկաստանի վարչապետ Գանդին զոհվել Է 1984 թվականի հոկտեմբերի 31-ին: Նրան սպանել են պահապան խմբի սիք զինվորները, որնցից մեկը նրա վրա կրակել Է ատրճանակով, իսկ մյուսն՝ ինքնաձիգի կրակահերթ Է արձակել: Նստավայրը, որը վարչապետի մահից հետո վերածվել Է թանգարանի, բաղկացած Էր երկու մասից. բնակելի՝ թիվ 1 տանը Սաֆդարջանգ ռոուդում, եւ գործարար, նույնպես թիվ 1 տանը Աքբար ռոուդում:

«Առավոտյան նրա համար նշանակված Էր հարցազրույց BBC հեռուստաընկերության հետ: Առավոտը սովորական Էր, նա մոտավորապես 09.15-ին դուրս եկավ Սաֆդարջանգ ռոուդի տնից եւ ուղղվեց դեպի Աքբար ռոուդ, որտեղ նրան սպասում Էր նկարահանման խումբը, այն ճանապարով, որով նա անցնում Էր ամեն օր: Այդ երկու տների միջեւ գտնվող դարպասների մոտ պահապան զինվորների կետն Էր եւ այն մարդիկ, ովքեր սպանեցին նրան»,- ՌԻԱ Նովոստիին պատմել Է Ինդիրա Գանդիի հուշաթանգարանի տնօրեն Սուման Դյուբին:  

Այն մասին, թե արդի Հնդկաստանի համար ինչ Է նշանակում Ինդիրա Գանդիի անձը, կարելի դատել նրա թանգարան այցելող մարդկանց քանակով: Դրա ոչ մեծ սրահները միշտ բազմամարդ են, մեկը մյուսի հետեւից ժամանում են զբոսաշրջիկներով ավտոբուսները: Հնդիկները թանգարան են գալիս ամբողջ ընտանիքներով:   

«Միջին հաշվով օրական մեզ մոտ Է գալիս 3-ից մինչեւ 8 հազար այցելու: Հնդիկների համար բնավ սովորական չԷ թանգարաններ եւ հուշահամալիրներ գնալը, բայց սա ամենաշատ հաճախվողներից մեկն Է ամբողջ երկրում: Կարելի Է ասել, որ սա յուրատեսակ ուխտավայր Է»,- ասում Է Դյուբին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]