Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում նոյեմբերի 1-2-ին, 3-ի գիշերը շրջանների զգալի մասում, 3-ի ցերեկը և 4-ին արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ՝ 3-ի գիշերը լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով: Նոյեմբերի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունից, օդի ջերմաստիճանը նոյեմբերի 1-4-ին ամենուրեք կնվազի 8-10 աստիճանով: Քամին հյուսիսարևելյան՝ 5-10 մ/վրկ արագությամբ:

Երևանում նոյեմբերի 1-2-ին, 3-ի գիշերը սպասվում են տեղումներ: Նոյեմբերի 3-ի գիշերը հնարավոր է թաց ձյուն: Նոյեմբերի 3-ի ցերեկը, 4-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է: Նոյեմբերի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 1-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +13 աստիճան, նոյեմբերի 2-ին` +11, նոյեմբերի 3-ին`+6, նոյեմբերի 4-5-ին` +5 աստիճան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]