Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լիբանանի խորհրդարանը 14-րդ անգամ ձախողել է նախագահի ընտրությունը

Լիբանանի խորհրդարանը 14-րդ անգամ ձախողել է նախագահի ընտրությունը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի խորհրդարանը կրկին ձախողել է նախագահի ընտրությունը: Ապրիլից սկսած սա արդեն 14-րդ ձախողումն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով լիբանանյան լրատվամիջոցները, խորհրդարանի ղեկավար Նաբիհ Բերրին հայտարարել է, որ ընտրությունը հետաձգվում է մինչև հաջորդ ամիս՝ նոյեմբերի 19-ը: Ձախողման պատճառը, ինչպես նախիկնում, այնպես էլ այս անգամ, պատգամավորների բացակայությունն էր, որով հնարավոր չէր ապահովել բավարար քվորում: Խորհրդարանում ներկա էին 25 պատգամավորներ, մինչև դեռ ընտրության կայացման համար անհրաժեշտ է 128 պատգամավորներից 86-ի ներկայությունը:

Հատկանշական է, որ խորհրդարանի հաջորդ նիստը համընկնում է խորհրդարանի պաշտնավարության ժամկետի ավարտի հետ:

Լիբանանի նախկին նախագահ Միշել Սլեյմանի պաշտոնավարությունն ավարտվել է մայիսի   25-ն, և մինչև այժմ նոր նախագահ չի ընտրվել: Նախագահի գլխավոր թեկնածուն Սամիր Ջաաջան է, ում նախագահ ընտրվելուն դեմ են հատկապես սիրիամետ կուսակցությունները և կազմակերպությունները: Նախագահական ընտրությունների առաջին փուլը կայացել է ապրիլի 30-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]