Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Դատարանը Դինքի գործով նոր որոշում է կայացրել

Դատարանը Դինքի գործով նոր որոշում է կայացրել

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄՆՊՐԵՍ: Ստամբուլի` ծանր հանցագործությունները քննող 5-րդ դատարանը որոշում է կայացրել չբեկանել Վերաքննիչ դատարանի` 2013 թվականի մայիսի 31-ին կայացրած որոշումը և ենթարկվել դրան: Դատարանի որոշմամբ Դինքի գործի կասկածյալները նորից կդատվեն «հանցագործություն իրականացնելու նպատակով ստեղծված խմբավորման անդամ լինելու մեջ»:

 Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Սաբահ» գործակալությունը:

Դատարանը վճռել է նաև «ահաբեկչական խմբավորման անդամ լինելու» մեղադրանքով անչափահասների դատարանում քննվող Օգյուն Սամասթի դատական գործը միացնել Դինքի սպանության մայր գործին: Դինքի ընտանիքի փաստաբան Հաքան Բաքըրջըօղլուն դատարանից պահանջել է դատական մայր գործին միացնել նաև Տրապիզոնի նահանգային ժանդարմերիայի այն ժամանակվա պետ Ալի Օզի գործի քննումը, սակայն դատավորը մերժել է փաստաբանի պահանջը:

Դինքի գործով հաջորդ դատական նիստը կկայանա 2015 թվականի հունվարի 23-ին:

Հրանտ Դինքը սպանվել է 2007 թ. հունվարի 19-ին «Ակոս» թերթի խմբագրատան առաջ: 2012 թ.հունվարի 17-ին Ստամբուլի ծանր հանցագործությունների քննության 13-րդ դատարանը սպանությունը ծրագրելու եւ ուղղորդելու մեջ մեղավոր ճանաչված Յասին Հայալին դատապարտել է ցմահ ազատազրկման,սպանությունն իրագործած Օգյուն Սամասթին` հանցագործության պահին անչափահաս լինելուհիմնավորմամբ` 22,5 տարվա ազատազրկման: Դատական վճռում նշվել էր, որ գործով անցնող մեղադրյալները ոչ թե «ահաբեկչական զինված խմբավորման», այլ «հանցագործություն կատարելունպատակով ստեղծված» խմբի անդամներ են: Թուրքիայի Վճռաբեկ դատարանը 2013 թ. մայիսի 5-ին բեկանել է Ստամբուլի ծանր հանցագործությունների քննության 13-րդ դատարանի ընդունած վճռի այն կետը, որում նշվել էր, որ Հրանտ Դինքի սպանության հետեւում «ահաբեկչական զինված կազմակերպություն» կանգնած չէ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]