1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Քուրդ աշխարհազորայինները սիրիական Քոբանիում ԻԼԻՊ-ի 86 մարտիկների են ոչնչացրել

Քուրդ աշխարհազորայինները սիրիական 
  Քոբանիում ԻԼԻՊ-ի 86 մարտիկների են ոչնչացրել

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ կռվող քուրդ աշխարհազորայինները վերջին 24 ժամվա ընթացքում 86 ջիհադական իսլամիստների են ոչնչացրել սիրիական Քոբանի քաղաքում:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Firat լրատվական գործակալությունը:

Ջիհադական իսլամիստները զավթված Ռաքայի, Մանբաջի, Ջարաբլուսի եւ Թել-Աբյադի իրենց բազաներից օգնական ուժեր են ուղարկել Քոբանի:

Նշվում է, որ Քոբանիում ԻԼԻՊ-ի դեմ պայքարող մոտ 2 հազար քուրդ աշխարհազորայիններից 400-ը ներկայում կենաց եւ մահու կռիվներ են մղում դեպի քաղաքապետարան տանող Ազադի փողոցում:

Քուրդ աշխարհազորայիններին օգնելու համար իրաքյան Քրդստանից սիրիական սահմանում գտնվող թուրքական Սուրուչ եկած փեշմերգա ուժերը դեռեւս չեն կարողանում իրենց բերած ծանր զենքերն ու սպառազինությունը տեղափոխել Քոբանի, քանի որ ԻԼԻՊ-ի մարտիկները վերահսկում են դեպի քաղաք տանող ճանապարհի վրա գտնվող մի շարք բարձունքներ:

Firat-ը հաղորդել է, որ քրդական ժողովրդական կոմիտեները կոչ են արել նոյմեբերի 1-ին ամբողջ աշխարհում միտինգներ եւ ցույցեր անցկացնել ի պաշտպանություն Քոբանիի քրդերի:

«Սիրիացի քրդերը` ինչպես Եվրոպայի ժողովուրդները, որոնք դիմակայել են հիտլերիզմին Երկրորդ համաշխարհային պատերազմում, այսօր պայքարում են իրենց ազատ եւ արժանապատիվ կյանքի համար` հետ մղելով իսլամիստ ծայրահեղական հրոսակների գրոհները», -ասվում է կոչում: Քրդական ժողովրդական կոմիտեները կոչում դատապարտել են քրդերի նկատմամբ Անկարայի պաշտոնական շրջանակների թշնամական քաղաքականությունը:

ԻԼԻՊ-ը, որը ներկայում իրեն անվանում է «Իսլամական պետություն», Իրաքում ստեղծվել է 2003 թվականին: 2004-2006 թվականներին այդ ահաբեկչական կազմակերպությունը գլխավորել է Աբու Մուսաբ ալ Զարգավին: Նրա կազմում եղել են 11 արմատական իսլամական խմբավորումներ, որոնք սերտ կապեր են ունեցել «Ալ Կաիդա» ահաբեկչական կազմակերպության հետ:

2013 թվականին Սիրիայում զինված ընդդիմության եւ կառավարական ուժերի միջեւ դիմակայություն սկսվելուց հետո «Իսլամական պետությունը» թափանցել է երկրի տարածք: Դրանից հետո կազմակերպությունը հայտարարել է այն մասին, որ հրաժարվում է հավատարմության երդում տալ «Ալ Կաիդային» եւ ջիհադ է հայտարարել բոլոր խմբավորումներին, ինչպես նաեւ կառավարական ուժերին:

Սիրիայում «Իսլամական պետության» ուժեղանալը հանգեցրել է նրան, որ այն կարողացավ վերադառնալ Իրաք` ռազմական գործողություններ սկսելով այդ երկրի կառավարական ուժերի դեմ:

Այս տարվա հունիսի վերջին «Իսլամական պետությունը» հայտարարել է Իրաքում եւ Սիրիայում իր վերահսկողության տակ վերցրած տարածքներում Իսլամական խալիֆայություն ստեղծելու մասին:

Իրաքի իշխանությունները դիմել են միջազգային հանրությանը` օգնել իրենց պայքարելու այդ ահաբեկչական կազմակերպության դեմ:-


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]