Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն»-ը նոր տնօրեն ունի

Արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն»-ը նոր տնօրեն ունի

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր` հոկտեմբերի 31-ին, ՀՀ ԱՆ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակազմին է ներկայացրել կենտրոնի նոր տնօրեն Արամ Գահնապետյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, Հովհաննես Մանուկյանը շնորհակալություն է հայտնել նախկին տնօրեն Մհեր Վարդանյանին համատեղ աշխատանքի համար և հաջողություններ մաղթել հետագա գործունեությունում:

Դիմելով «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակազմին` Հովհաննես Մանուկյանը նշել է, որ նրանց աշխատանքը շատ կարևոր է նախաքննության մարմինների և դատարանների գործունեությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար: «Փորձագիտական կենտրոնի գործունեությունը նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում է: Մենք ցանկանում ենք ամրապնդել կառույցի կարողություններն ու տեխնիկական հնարավորությունները՝ փորձաքննությունների որակն էլ ավելի բարձրացնելու նպատակով: Հայաստանում արդեն մի քանի տարի է՝ գործում է այլընտրանքային կառույց, որը պետության ինտենսիվ աջակցությամբ արդեն կայացել է: Այսինքն դաշտում առկա է մրցակցություն, և ձեր խնդիրն է ցույց տալ, որ կարող ուժ եք և ավելի որակյալ աշխատանք կատարելու հնարավորություն ունեք»,- ասել է նախարարը:

Ներկայացնելով կենտրոնի նորանշանակ ղեկավարին՝ Հովհաննես Մանուկյանը նշել է, որ Արամ Գահնապետյանը լավագույն մասնագետներից է ու շուրջ 25 տարվա փորձառնություն ունի այս ոլորտում: Նախարարը կարևորել է այն փաստը, որ, աշխատելով նույն համակարգում, Գահնապետյանը հստակ պատկերացնում է նպատակներին հասնելու ճանապարհին առաջացող դժվարություններն ու դրանց հաղթահարման ճանապարհները:

Կենտրոնի նորանշանակ ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախարարին վստահության համար և նշել, որ բազմափորձ աշխատակազմի հետ հասնելու են բոլոր նպատակների իրականացմանը: «Հիմնական խնդիրները տեսնում եմ երեք ուղղություններով՝ փորձագիտական աշխատանքի կանոնակարգում, նյութատեխնիկական բազայի ամրապնդում և զարգացում, ինչպես նաև կադրային հագեցվածություն ու վերապատրաստում: Կարծում եմ՝ խնդիրների լուծման ամենակարևոր ուղիներից մեկը կլինի նաև ընդհանուր մեթոդաբանության ներդրումը, համագործակցությունը  փորձագիտական այլ կառույցների ու ԲՈՒՀ-երի հետ,  ինչպես նաև՝ մեր աշխատանքում  երիտասարդների ներգրավումը»,- ընդգծել է Արամ Գահնապետյանը:

Նախարարը բոլորին արդյունավետ աշխատանք է մաղթել և կրկին շեշտել նախարարության աջակցությունը ցանկացած խնդրի լուծման հարցում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]