Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իրանի ԱԳ նախարարը դատապարտել Է Աֆղանստանի նկատմամբ Արեւմուտքի քաղաքականությունը

Իրանի ԱԳ նախարարը դատապարտել Է Աֆղանստանի նկատմամբ Արեւմուտքի քաղաքականությունը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը դատապարտել Է Աֆղանստանի նկատմամբ «Արեւմուտքի ոչ ճիշտ քաղաքականությունը», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՌՆԱ գործակալությանը:

«Ոչ ճիշտ գործողությունները երկրում եւ ամբողջ տարածաշրջանում հանգեցրին արմատականության եւ ծայրահեղականության աճին»,- ասել Է Զարիֆը, որը ժամանել Է Պեկին՝ մասնակցելու Աֆղանստանին նվիրված միջազգային խորհրդաժողովին:

Սակայն քաղաքական գործիչը չի ճշտել, թե արեւմտյան երկրները ինչ միջոցներ պետք Է ձեռնարկեն ներկա իրադրությունը բարելավելու համար:

Դրա հետ մեկտեղ իրանցի նախարարը գոհունակություն Է հայտնել Աֆղանստանում կայացած ընտրությունների արդյունքների եւ այնտեղ ազգային միասնության կառավարության ստեղծման կապակցությամբ: Նա հույս Է հայտնել, որ այսպես կոչված «Ստամբուլի գործընթացի» շրջանակներում Չինաստանում անցկացվող չորրորդ խորհրդաժողովը «կօգնի ամրապնդել Աֆղանստանի կայունությունն ու անվտանգությունը»: Պեկինի խորհրդաժողովին կմասնակցեն երկու տասնյակ երկրների ԱԳ նախարարներ:

«Ստամբուլի գործընթացը» իր անվանումն ստացել Է Թուրքիայի խոշորագույն քաղաքից, որտեղ 2011 թվականին հավաքվել Էին տասնյակ պետությունների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ քննարկելու Աֆղանստանի իրադրության կայունացման խնդիրները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]