Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արարատի մարզի գործարաններում բացվել են սեզոնային նոր աշխատատեղեր

Արարատի մարզի գործարաններում բացվել են սեզոնային նոր աշխատատեղեր

ԱՐՏԱՇԱՏ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Արարատի մարզի տարածքի գործատուների մոտ զբաղվածների ընդհանուր թիվը կազմում է 98332 մարդ. պետական հատվածում` 21014, ոչ պետական հատվածում` 77113, հասարակական կազմակերպություններում` 205 եւ այլն: Ըստ ոլորտների նրանք բաշխված են հետեւյալ կերպ. գյուղատնտեսության ոլորտ` 60339, արդյունաբերություն` 17589, շինարարություն` 1453, տրանսպորտ եւ կապ` 413, եւ այլն:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Զբաղվածություն պետական ծառայություն» գործակալության Արտաշատի զբաղվածության մարզային կենտրոնի տնօրեն Վաչիկ Ավետիսյանը, Արարատի մարզը լինելով գյուղատնտեսական ներուժ ունեցող եւ գործատուների զգալի բանակով հագեցած տարածաշրջան, այնուամենայնիվ, կարիք ունի նոր աշխատատեղերի ստեղծման, իսկ առկա թափուր պաշտոնները` համապատասխան ճիշտ կադրերով համալրման, քանի որ առկա է զբաղվածության ապահովման կարիք ունեցող աշխատանք փնտրողների մեծ բանակ:

Ներկա ժամանակահատվածում շատ մեծ ծավալով իրականացվում է «Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման» ծրագիրը, որը զբաղվածության օրենքում նոր ներառված ծրագիր է եւ տվյալ պահին բնական աղետի պատճառով տուժած գյուղացիական տնտեսություններին ապահովում է դրամական որոշակի աջակցություն: Սակայն, Ավետրսյանն ընդգծեց նաեւ, որ զբաղվածության նման ժամանակավոր կարգավորումը` պայմանավորված սեզոնով, դեռ բավարար արդյունք չէ, անհրաժեշտ է կարողանալ արդյունաբերության զարգացման ուղղությամբ նույնպես նոր քայլեր ձեռնարկել, նպաստել նաեւ գիտության, մշակութի եւ տնտեսական կապերի հաստատմանը արտերկրի գործընկերների հետ:

Ավետիսյանի փոխանցմամբ, ըստ մարզպետարանից ստացված տվյալների, հաշվետու եռամսյակի համար ստացվել է հետեւյալ տեղեկատվությունը. Մասիսի «Նիզամի» չրի արտադրությունում ստեղծվել է երեք նոր աշխատատեղ, Մասիսի կահույքի եւ փայտամշակման արտադրությունում աշխատանքի է տեղավորվել եւս երեք մարդ, Արտաշատում կառուցվող մեծածախ առեւտրի կենտրոնի կառուցապատման աշխատանքներում` եւս երեք մարդ: Վեդիի «Մանան Սթոուն» քարի վերամշակման արտադրությունում բացվել է եւս մեկ, «Արվիկա-կլասիկ» ՍՊԸ-ում` եւս երկու, «Արարատ գրուպում», նոր ժամանակակից հոսքագծի ներդրումից հետո, եւս երեք նոր աշխատատեղ: Նոր աշխատատեղեր են բացվել նաեւ կապված սեզոնի հետ. «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ում` եւս յոթ, Արտաշատի գ/կ գործարանում` հինգ, Դալարի գինու գործարանում` երեք, Քաղցրաշենի գինու գործարանում` չորս, Մխչյանի «Արտաշատ Վինկոմ» ՍՊԸ-ում` երեք, Շահումյանի «Արտֆուդ» ՍՊԸ-ում երեք նոր աշխատատեղ:

Լիլիթ Մաճկալյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]