Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կառավարությունը նոր առաջարկներ կանի ժամանակավոր անաշխատունակության նպաստների վերաբերյալ

Կառավարությունը նոր առաջարկներ կանի ժամանակավոր անաշխատունակության 
նպաստների վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի չաշխատող մայրերը ևս երեխայի խնամքի համար նպաստ ստանան: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ 2015թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցին «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում  փոփոխությունների նախագծի վերաբերյալ: «Կառավարության ուսումնասիրությունների արդյունքում կարելի է ենթադրել, որ դրա համար պահանջվելու է լրացուցիչ 15-16 միլիարդ դրամ տարեկան, որպեսզի մինչև երկու տարեկան երեխա խնամող մայրերին՝ նաև չաշխատող, տրամադրվեն այդ նպաստները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ասատրյանը:

Նա ընդգծեց, որ կառավարության ներկայացրած նոր նախագծով առաջարկվում է վերացնել ոլորտում առկա ռիսկերը: «Այդ մոտեցումներից մեկը դիտարկել ենք այնպես, որ  չաշխատող մայրերին նպաստ տրամադրելու արդյունքում գտնենք մեխանիզմներ, որպեսզի վերացնենք ծանոթի միջոցով կամ ուղղակի ձևակերպելով հղի կանայք մեծ գումարի չափով պարգևավճարներ ստանան: Սա է մեզ անհանգստացնող հարցը, իսկ գործող օրենքը թույլ է տալիս, որ նման դեպքեր տեղի ունենան: Օրենքի որևէ խախտում չի լինում, երբ մեծ գումարներ են դուրս գրվում հղիության նպաստ վճարելու համար»,- ընդգծեց նախարարը:

Արտեմ Ասատրյանը տեղեկացրեց, որ իրենք դեռևս օրենքի նախագծի քննարկումների փուլում են: Նախարարությունն արդեն հասցրել է ամփոփել հնչած բոլոր առաջարկները և առաջիկայում թույլ կտա այնպիսի մոտեցում ցուցաբերել, որպեսզի իրապես աշխատող կանանց իրավունքները չոտնահարվեն, ինչպես նաև միաժամանակ լուծվեն բոլոր անհանգստացնող խնդիրները:

ՀՀ Կառավարությունը սեպտեմբերի 25-ի նիստում հավանություն է տվել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացրած «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որոնցով առաջարկվում է կրճատել երեխայի խնամքի նպաստի տևողությունը՝ մինչև երեխայի մեկ տարին լրանալը (այսօր վճարվում է մինչև երեխայի 2 տարին լրանալը), ինչպես նաև հղիության և ծննդաբերության նպաստի չափը, դրա փոխարեն նպաստ տրամադրել չաշխատող մայրերին:

Նոր նախագծի համաձայն` եթե մայրը մեկ տարուց պակաս է աշխատել, արձակուրդի ընթացքում կստանա իր միջին աշխատավարձի 40 տոկոսը, 1-3 տարի աշխատանքային ստաժի դեպքում՝ 60 տոկոսը, իսկ 3 տարի և ավելի ստաժի դեպքում՝ 80 տոկոսը:

Միաժամանակ, օրինագծով սահմանվում է նպաստի առավելագույն շեմ, մինչդեռ գործող օրենքով 140 օրվա համար տրվում է 100-տոկոսանոց փոխհատուցում: Փաստորեն, առաջարկվող փոփոխություններից հատկապես կտուժեն բարձր աշխատավարձ ստացող կանայք, քանի որ նրանց վճարվելիք նպաստը անհամաչափ է լինելու վճարած բարձր հարկերին:

Օրենսդրական փաթեթով նախատեսվում է սահմանել մայրության նպաստի վերին շեմ: Առաջին և երկրորդ երեխայի դեպքում սահմանվում է նվազագույն ամսական աշխատավարձի (50 հազ․) 7-ապատիկի չափով (նպաստի առավելագույն չափը՝ շուրջ 2400000 դրամ), իսկ երրորդ և հաջորդերեխայի դեպքում՝ նվազագույն ամսական աշխատավարձի 10-ապատիկի չափով (նպաստիառավելագույն չափը՝ շուրջ 3500000 դրամ)։ Գործող օրենքով նպաստի վերին շեմ չկա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]