1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Գյումրու քաղաքապետն ամփոփել է պաշտոնավարման 2 տարին

Գյումրու քաղաքապետն ամփոփել է  պաշտոնավարման 2 տարին

ԳՅՈՒՄՐԻ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հոկտեմբերի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով պաշտոնավարման 2 տարին՝ նշեց, որ այս ընթացքում շատ աշխատանք է արվել, բայց դեռ շատ անելիք կա: Ամեն դեպքում, ըստ քաղքապետի, կատարվածի գնահատականը պետք է գյումրեցին տա:

Տարվա ընթացքում լուրջ աշխատանքեր են կատարվել ասֆալտապատման, փոսանորոգման, փողոցների բարեկարգման ուղղությամբ: Ընթացիկ տարում նորոգվել է 62 փողոց, 2 փողոց հիմնանորոգվել է: Ասֆալտամատման ու բարեկարգման համար ծախսվել է 423 մլն դրամ, ևս 16 մլն դրամ ծախսվել է քաղաքի երկրորդային ճանապարհների խճապատաման համար, խճապատվել է 47 փողոց:

 Բարեկարգման որոշակի աշխատանքեր են տարվել «Մայր Հայաստան» հուշահալիրում, «Հայ-ֆրանսիական բարեկամության» այգում, Խաղաղության օղակում:

Աշխատանքեր են կատարվել նաև քաղաքի լուսակետերի ավելացման ուղղությամբ՝ տարբեր փողոցներում տեղադրվել է 150 նոր լուսակետ: Ձեռք են բերվել էկոնոմ-լամպեր և տեղադրվել են Երևանյան խճուղում, Տերյան, Մուսայելյան, Գորկի, Նժդեհ փողոցներում, Խաղաղության օղակում, Նժդեհի հրապարակում:

Լուրջ աշխատանքեր են տարվել աղբահանության նորմալ կազմակերպման ուղղությամբ, որն իրականացվում է հաստատված գրաֆիկով: Ավելացվել է աղբարկղների թիվը, տեղադրվել են 50 նոր աղբամաններ, հին  աղբամանները վերանորոգվել են,  ևս 10 նոր աղբաման կավալացվի մինչև տարեվերջ: Տեղադրվել են նաև  աղբարկղների պատնեշներ: Պարբերաբար մաքրվում են գետնացումները, ինչպես նաև Գյումրի գետակը:

Շրջակա միջավայրի պահպանության համար բյուջեից նախատեսվել է շուրջ 29 մլն դրամ, որից 8 մլն դրամի շրջանակում ձեռք են բերվել տնկիներ ու սածիլներ: Փորձ է արվում վերականգնել քաղաքի ոռոգման ցանը, արդեն վարականգնվել է «Պատվո բլուր»-ի և «Մայր Հայաստան» հուշահամալիրի ոռոգման ցանցը, «Հայուհու» հրապարակում կառուցվել է նոր ցանց: Այս աշխատաքները կշարունակվեն նաև հաջորդ տարի: Այս տարի քաղաքապետարանը ձեռք է բերել աղբատար, փոշեկուլ և ձյուն հավաքող-մաքրող մեկական մեքենա: Նոյեմբերին նախատեսված է ձեռք բերել ևս 1 աղբատար մեքենա: Համատիրությունների հետ քաղաքապետարանի համատեղ աշխատանքի արդյունքում վերանորոգվել է 18 բնակելու տանիք, տեղադրվել է 21 խաղահրապարակ:

Բազմաբնույթ վերանորոգման աշխատանքեր են իրականացվել մարզադպրոցներում: Տարին մարզական քաղաքի համար աննախադեպ էր՝ տարվա ընթացքում Գյումրին իր պատմության մեջ գրանցեց մեծ նվաճումներ՝                                                               13 ոսկե, 3 արծաթե, 13 բրոնզե մեդալներով:

Չնայած տրանսպորտային խնդիր քաղաքը դեռ ունի, բայց այս ոլորտում ևս աշխատանքներ են տարվել՝ տեղադրվել են նոր ավտոկանգառներ, որոնց թիվը մինչև տարեվերջ կավելանա: Փորձ է արվում վերահսկել տրանսպորտային  միջոցների գործունեությունը: Ընդհանուր առմամբ, քաղաքում գործում է 13 երթուղի՝ 2 ավտոբուսային, 11 միկրոավտոբուսային:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]