Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Մարտունու բժշկական կենտրոնում ներդրվում է «Հեռահար բժշկության կազմակերպում» ծրագիրը

Մարտունու բժշկական կենտրոնում ներդրվում է «Հեռահար բժշկության կազմակերպում» ծրագիրը

ԳԱՎԱՌ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բժշկական  կենտրոնում  Հայաստանի եւ Հնդկաստանի Հանրապետությունների կառավարությունների համագործակցությամբ ներդրվում է «Հեռահար բժշկության կազմակերպում» ծրագիրը, ինչի արդյունքում բարձր տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ, հիվանդին հեռահար կարգով կարող են հարկ եղած դեպքում օգնության հասնել աշխարհի առաջատար կլինիկաները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Վարդան Կարապետյանը, այդ նպատակով արդեն բժշկակական կենտրոնի շենքի սենյակներից մեկը, որը նախկինում ծառայում էր որպես խորհրդակցությունների դահլիճ, արդեն հիմնանորոգվել եւ պատրաստ է լաբորատոր սարքավորումների, ռենտգեն ապարատի  եւ բարձր տեխնոլոգիաների տեղադրմանը, որոնք միացվելու են համացանցին եւ ուղիղ կապ են ունենալու նախ Հայաստանի, ապա աստիճանաբար՝ աշխարհի առաջատար կլինիկաների հետ: «Հիվանդի վիճակին, ախտորոշմանը, բուժման ընթացքին վայրկյանների ընթացքում կարող են ծանոթանալ աշխարհի հեռահար եւ առաջատար կլինիկաների բարձրակարգ մասնագետները՝ կատարելով համապատասխան խորհրդատվություն, առաջարկելով բուժման առավել արդյունավետ միջոցներ: Սա, կարելի է ասել, հեղափոխություն է մեր բժշկության պրակտիկայում»,-նշեց բուժհաստատության տնօրենը:

 «Հեռահար բժշկության կազմակերպում» ծրագիրը Մարտունու բժշկական կենտրոնում գործել կսկսի այս տարվա նոյեմբեր ամսից:

 Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]