Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իտալիայի պատվո հյուպատոսը պարգևատրվեց Գյումրու քաղաքապետի ոսկե հուշամեդալով

Իտալիայի պատվո հյուպատոսը պարգևատրվեց Գյումրու քաղաքապետի ոսկե 
հուշամեդալով

ԳՅՈՒՄՐԻ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաշվի առնելով Գյումրիում կատարած բարեգործությունները, ինչպես նաև հայ-իտալական հարբերությունների ամրապնդման գործում անգնահատելի ներդրումը՝ Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալտոն պարգևատրվեց Գյումրու քաղաքապետի ոսկե հուշամեդալով: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը հուշամեդալը հանձնեց հոկտեմբերի 30-ին, իր պաշտոնավարման 2 տարվա գործունեության ամփոփմանը նվիրված ասուլիսի ընթացքում: Պատվո հյուպատոսը շնորհակալություն հայտնեց  այդ պատվի համար՝ նշելով, որ Գյումրին  իրականում հարազատ քաղաք է դարձել իր համար, և ինքն էլ պատրաստ է շարունակել գործունեությունն այս քաղաքում:

 Ի դեպ, հյուպատոսը քաղաքում ոչ միայն իրականացնում է հյուպատոսարանի հետ կապված գործառույթներ, այլ նաև զբաղվում է բարեգործությամբ: Քաղաքում կան պատմական նշանակություն ունեցող կառույցներ, որոնք Իտալիայի կառավարության և անձամբ  պատվո հյուպատոսի նախաձեռնությամբ և աջակցությամբ վերանարոգվել են, իսկ վերջերս  բացվեց արհեստագործական արվեստանոց: Արվեստանոցի բացման և այդ նախաձեռնության իրականացման  հեղինակը ՀՀ-ում Իտալիայի հյուպատոսարանն է՝ պատվո հյուպատոս գլխավորությամբ: Ի դեպ, արվեստանոցը յուրահատուկ է ոչ միայն նրանով, որ տեղակայված է Գյումրու 18-րդ դարավերջի ճարտարապետական մեծ նշանակություն ունեցող տներից մեկում, այլ նաև  հանդիսանում է հայկական ավանդական կերամիկայի հետազոտական կենտրոն՝ ունենալով այս ավանդական արհեստը  ցանկացողերին փոխանցելու ու զարգացնելու բոլոր հնարավորությունները: Թեև այս պահին արվեստանոցում գործում է խեցեգործության բաժինը, սակայն  հետագայում արվեստանոցը ներառելու է նաև գորգագործություն, ոսկերչություն, արծաթագործություն և այն բոլոր արհեստները, որոնք բնորոշ են եղել Գյումրիին: Արվեստանոցում արդեն պատրաստում  են Գյումրու խորհրդանիշներով հուշանվերներ, ինչի  կարիքը քաղաքում կար: Բացի այդ, այս կենտորնը թեև քիչ, բայց նաև աշխատատեղի խնդիր է լուծում:

Հյուպատոսարանը Գյումրիում գործում է 2006 թվականից:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]