Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գրեթե 10 հազար մարդ է փնտրում Մեքսիկայում կորած ուսանողներին

Գրեթե 10 հազար մարդ է փնտրում Մեքսիկայում կորած ուսանողներին

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկայի իրավապահ մարմինների գրեթե 10 հազար աշխատակիցներ են ներգրավված սեպտեմբերի վերջին կորած ուսանողների որոնումներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Մեխիկոյում լրագրողներին հայտնել է լատինամերիկյան երկրի գլխավոր դատախազության քրեական հետաքննությունների գործակալության ղեկավար Թոմաս Սերոնը:

«Մենք այդ գործում ներգրավել ենք համերկրային ոստիկանության 1,7 հազար գործակալների, 900 ծովային հետեւակայինների, քրեական հետաքննությունների գործակալության 300 աշխատակիցների ու եւս 100 փորձագետների, ինչպես նաեւ ջրասուզակների, քարանձավագետների ու երկրաբանների. նրանք բոլորը փնտրում են ուսանողներին»,- ասել է Սերոնը:

Ուսանողները կորել են սեպտեմբերի վերջին, երբ Իգուալա քաղաքում ոստիկանությունն ու ելուզակները քաղաքագլխի հանձնարարությամբ հարձակվել են ցույցի ելած ուսանողների վրա: Այն ժամանակ տեղում սպանվել էր վեց մարդ, եւս 43 ուսանողներ անհետացել էին: Այդ ժամանակվանից համերկրային իշխանությունները որոնումներ են իրականացնում: Հսկողության տակ են վերցվել Իգուալայի արվարձանները, ձերբակալված է ուսանողների անհետացմանը մեղսակից 56 մարդ: Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն կորածների հարազատների հետ կայացած հանդիպումից հետո խոստացել է ուժեղացնել նրանց որոնումները:

Սերոնի խոսքով՝ որոնումներն օրական 24 ժամ անցկացվում են Գերերոյի նահանգի 115 վայրերում, որտեղ կորել են ուսանողները, եւ երկրի այլ նահանգներում. նրանց փնտրում են լեռներում, գետերում, հանքերում: Աշխատանքներին մասնակցում են հինգ ուղղաթիռ, հինգ անօդաչու, հատուկ վարժեցված շներ:

Գլխավոր դատախազության քրեական հետաքննությունների գործակալության ղեկավարը նաեւ հիշեցրել է, որ համերկրային իշխանությունները պատրաստ են ընդհանուր առմամբ 64,5 միլիոն պեսո (մոտավորապես 4,8 մլն դոլար) վճարել կորած ուսանողների վերաբերյալ տեղեկատվության համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]