Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Շտապօգնության աշխատակիցների վրա հարձակման ևս մեկ դեպք Գյումրիում

Շտապօգնության աշխատակիցների վրա հարձակման ևս մեկ դեպք Գյումրիում

ԳՅՈՒՄՐԻ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը դատապարտում է Գյումրիում շտապօգնության աշխատակիցների վրա հարձակման դեպքը, որը Գյումրում արդեն երկրոդն է: Եթե այս անգամ, բարեբախտաբար, զոհեր չեն գրանցվել, ապա առաջինի դեպքում ծեծի ենթարկված բժիշկը մահացել էր:

Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 29-ին: Ժամը 22:00-ի սահմաններում կտրող-ծակող գործիքից սրտի շրջանում ստացված վնասվածքներից Գյումրիում մահացել էր 1988 թվականին ծնված Արտյոմ Ա.-ն:

Ըստ նախնական տվյալների՝ դեպքը տեղի էր ունեցել խնջույքի ժամանակ, ալկոհոլի ազդեցության տակ: Դանակահարությունից հետո, կանչի հետքերով եկած շտապօգնության  բուժաշխատողները, ենթարկվել են սպառնալիքների և ոչ միայն: Դեպքի վայր հասած բրիգադի անդամները ականատես են եղել, որ դեպքի վայրում եղել է դի՝ լվացված, մաքրված վիճակում: Ենթադրաբար տնակում՝ հայր, որդի, ընկեր  և հարևան խումբը  ալկոհոլի ազդեցության տակ վեճի բռնվելով միմյանց հետ՝ սպանել են Արտյոմ Ա.-ին, սակայն փորձելով թաքցնել սպանության  հետքերը, մաքրել են արյունը, ջրով մաքրել տուժածին և այնուհետև զանգել շտապօգնություն: Միամիտ ձևանալով կամ չգիտակցելով իրավիճակի լրջությունը, հարձակվել են շտապօգնության մեքենայի վրա, պահանջել կարդիոբրիգադ կանչել, խփել են բուժքրոջը ու վարորդին: «Բուժաշխատողների վրա հարձակվել են առանց հիմքի: Շտապօգնության մեքենան տեղ է հասել ժամանակին՝ կանչից 1 րոպե անց, երբ տուժածն արդեն իսկ մահացած է եղել: Այդ խուլիգանությունն ու մարդասպանությունը այլանդակ ընտանիքի այլանդակ բարքեր կարելի է համարել: Խփել-սպանել են երիտասարդին, հետո էլ հարձակվել բուժքրոջ, բժշկի ու վարորդի վրա: Ինձ հարցնում են՝ ի՞նչ վնասվածքներ ունեն բուժաշխատողները՝ ծանր հոգեկան տրավմա, որ ստացել են այդ այլանդակ ընտանիքի պատճառով: Ավելի լուրջ հետևանքերից  բրիգադը կարողացել է ազատվել ոստիկանության շնորհիվ: Եթե ոստիկանությունն արագ չհասներ, կարող էին ավելի լուրջ հետևանքեր գրանցվել: Սա նորմալ մարդու վարքագիծ չէ, այլ խուլիգանական արարք: Ի դեպ, վնաս են հասցրել նաև շտապօգնության մեքենային, վնասը կազմում է մոտ 200-300 հազար դրամ»,-նշեց Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը` կոչ անելով իրավապահ մարմիններին խիստ գնահատական տալ այս երևույթին:

«Ես կարծում եմ, որ սա միայն իրավապահ մարմինների գործը չէ, այլ նաև Գյումրի քաղաքի հասարակության: Բժշկի գործը վաղուց է դարձել ռիսկային, շատ վատ բնութագիր է սա»,-ավելացրեց ոլորտի պատասխանատուն:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]