Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նոր Նորքում երիտասարդների վեճն ավարտվել է ծեծկռտուքով

Նոր Նորքում երիտասարդների վեճն ավարտվել է ծեծկռտուքով

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Նոր Նորքի բաժնում հոկտեմբերի 27-ին`ժամը 17.25-ին, հաղորդում է ստացվել, որ 18-ամյա մի տղայի ծեծի են ենթարկել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը` ժամը 17.10-ին, անհայտ անձինք Մոլդովական փողոցի թիվ 70/1 շենքի դիմաց, վիճաբանության ժամանակ, ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել 1996թ. ծնված Էրիկ Ե.-ի մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ: Տղան ժամը 18.00-ին «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Էրիկ Ե.-ին վնասվածքը պատճառել է 1996թ. ծնված Րաֆֆի Հ.-ն, որը հոկտեմբերի 29-ին ներկայացել է բաժին և տվել հաղորդում, որ նշված վիճաբանության ժամանակ Էրիկ Ե.-ն բռունցքով հարվածել է իր մարմնի տարբեր մասերին, իսկ հոկտեմբերի 28-ին` ժամը 12.00-ին, հիվանդանոցում ճանկռել է դեմքը և պատճառել վնասվածքներ: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]