Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողը վարչական կալանքի է ենթարկվել

Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողը վարչական կալանքի  է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական ընդդիմադիր «Ազադլըգ» թերթի լրագրող և «Ադրբեջանական ժամ» առցանց հեռուստածրագրի աշխատակից Խալիդ Գարաևը դատապարտվել է 25 օրվա վարչական կալանքի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az-ը:

Ընդդիմադիր լրագրողը մեղավոր է ճանաչվել «մանր խուլիգանության» և «ոստիկանությանը չենթարկվելու» մեղադրանքներով: Ըստ դատարանի ներկայացրած մեղադրանքի` «Գարաևը անհասցե հայհոյել, անպարկեշտ արտահայտություններ է թույլ տվել Բինագադի գյուղում, իսկ երբ ոստիկանությունը նրան դիտողություն է արել, նա չի ենթարկվել»:

Իր խոսքում Գարաևը հայտարարել է, որ ներկայացված մեղադրանքները կեղծված են և քաղաքական շարժառիթներ ունեն` կապված իր լրագրողական գործունեության և ակտիվ քաղաքացիական դիրքորոշման հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]