1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Antares-ի գործարկուն ինքն Է պայթեցրել հրթիռն անհաջող արձակումից հետո

Antares-ի գործարկուն ինքն Է պայթեցրել հրթիռն անհաջող արձակումից հետո

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Antares («Անտարես») հրթիռի գործարկու եւ մշակող Orbital Sciences Corp.-ն ինքն Է պայթեցրել ապարատն այն բանից հետո, երբ հասկացել Է, որ արձակման ժամանակ տեղի Է ունեցել խափանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով CNN-ին:

«Նրանք ակտիվացրել են ինքնավերացման համակարգը՝ ստույգ կերպով խուսափելու բնակելի տարածքի վրա հրթիռի հնարավոր անկումից, քանի որ հասկացել են, որ այն դուրս չի գա ուղեծիր»,- հայտնել Է NASA-ի նախկին աստղագնաց Մարկ Քելլին:    

Cygnus բեռնատարով Antares տանող հրթիռի վթարը, որը մեկնարկի ժամանակ պայթել Է Վիրջինիայի տիեզերակայանում, տեղի Է ունեցել հոկտեմբերի 28-ի երեկոյան: Cygnus-ը պետք Է Միջազգային տիեզերակայան հասցներ ավելի քան երկու տոննա բեռ՝ պարեն, ինչպես նաեւ տեխնիկա եւ նյութեր գիտական հետազոտությունների համար: Միջազգային տիեզերակայանի հետ կցումը պլանավորված Էր նոյեմբերի 2-ին:

Antares-ի պայթելու պատճառները պարզվում են: Դրա համար ԱՄՆ-ում ստեղծվել Է հատուկ հանձնախումբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]