Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Յուրգեն Կլոպը համոզված է` հնարավոր է հաղթել «Բավարիա»-ին

Յուրգեն Կլոպը համոզված է` հնարավոր է հաղթել «Բավարիա»-ին

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի կարծիքով, աշխատանքի միջոցով «Բորուսիա»-ն պետք է ստիպի, որ հաջողությունը «վերադառնա իր մոտ»:

«Մենք փորձում ենք դրականը գտնել մեր ունեցած փոքր հաջողության մեջ: Պետք է աշխատանքի միջոցով ստիպենք հաջողությանը վերադառնալ մեզ մոտ: «Բավարիա»-ն անսովոր կազմ ունի: Սակայն յուրաքանչյուր մրցակցի կարելի է հաղթել: Մենք խաղի համար ուրիշ բան կնախապատրաստենք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Կլոպի խոսքը մեջբերում է «Բորուսիա»-ի պաշտոնական կայքը:

Գերմանացի մասնագետը խոսել է նաև Ռոբերտ Լևանդովսկու մասին` մասնավորապես փաստելով. «Ռոբերտի դեմ խաղը մարտահրավեր է: Եթե կարողանանք կասեցնել դեպի Լևանդովսկին գնացող գնդակները, ապա օգուտ կստանանք»:

Բունդեսլիգայի այս տուրում «Բորուսիա»-ն արտագնա խաղում կմրցի «Բավարիա»-ի հետ: Հանդիպումը կկայանա Մյունխենի «Ալյանս Արենա»-ում նոյեմբերի 1-ին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]