1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Երևանյան բեսթսելեր 2/36. Վարկանիշային աղյուսակում երեք նոր գիրք է հայտնվել

Երևանյան բեսթսելեր 2/36. Վարկանիշային աղյուսակում երեք նոր գիրք է հայտնվել

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է Անտուան դը Սենտ Էկզյուպերիի «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունը: Գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1943-ին և համարվում է Էկզյուպերիի ամենահայտնի երկը: Այն հայերեն վերահրատարակել է «Անտարես» հրատարակչությունը: «Փոքրիկ իշխանը» թարգմանվել է ավելի քան 190 լեզվով և վաճառվել ավելի քան 80 միլիոն օրինակով: Ունեցել է հայերեն մի քանի հրատարակություն:

Երկրորդ հորիզոնականում է նախկինում Ռումինիայի էկոնոմիկայի նախարար,  գրող Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպը: Հայոց ցեղասպանության արհավիրքների և օտար ափերում վերապրել փորձող հայ տարագիրների մասին գրեթե փաստագրական ճշգրտությամբ պատմող այս ցնցող գործը վերահրատարակվել է հայերեն: Գիրքն այս տարի ևս առաջադրվել է Նոբելյան մրցանակի:

Գաբրիել Գարսիա Մարկեսի «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» հայտնի վիպակը երրորդ հորիզոնականում է: «Այն անդիմադրելի ուժը, որը շարժում է աշխարհը, ամենևին երջանիկ սերը չէ, քանի որ սերը դժբախտ է». այս միտքը Մարկեսի վիպակից է, որը դարձել է թևավոր արտահայտություն: Գիրքը 2010 թ. ռուսերենից թարգմանել է Հովհաննես Այվազյանը: Երկը լայն ճանաչում է գտել Հայաստանում` գրեթե միշտ հայտնվելով բեսթսելերների շարքում:

Օնորե դը Բալզակի «Հայր Գորիո» ստեղծագործությունն առաջին անգամ է ընդգրկվել վարկանիշային աղյուսակում: Գիրքը հրատարակել է «Էդիթ Պրինտը»:
Ստեղծագործությունը Հայր Գորիոյի՝ իր աղջիկների հանդեպ տածած սիրո մասին է: Այն յուրահատուկ և ինքնատիպ գործ է:

«Նաիրի» հրատարակչության լույս ընծայած` Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» գիրքն այս շաբաթ հինգերորդ հորիզոնականում է:

Բրազիլացի գրող Պաուլո Կոելյոյի լավագույն ստեղծագործություններից մեկը`«Ալքիմիկոսը» վեցերորդ հորիզոնականում է: Վեպը երազանք ունենալու և այն իրականացնելու հաստատակամության պատմություն է՝ զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ: Բնագրից հայերեն է թարգմանվում առաջին անգամ:

Էլֆրիդե Ելինեկի «Դաշնակահարուհին» ևս առաջին անգամ է ընդգրկվում բեսթսելերի ցանկում: «Դաշնակահարուհին» վեպով Ելինեկը հայտնի դարձավ աշխարհին: Վեպում ներկայացվում է բարդ հոգեբանությամբ մի կերպար, որի ներաշխարհում կանոնիկ կյանքի և սեռական ներքին ձգտումների բարդ հակադրությունն է:

Օրհան Փամուքի «Իմ անունը կարմիր է» գիրքը ևս ընդգրկվել է ցանկում: Փամուքի վեպը, հեղինակի խոստովանությամբ, իր ամենագունեղ և լավատեսական ստեղծագործությունն է: Վեպի ժանրին տիրապետելու իր հմտություններով ու կիրառված բոլոր ինքնատիպ լուծումներով հանդերձ՝ Փամուքի վեպի գրավչության ամենամեծ գաղտնիքը իր նյութի հանդեպ անսահման սերն է:

Արձակագիր և թարգմանիչ Զոյա Փիրզադի «Ինչպես բոլոր երեկոները» պատմվածքների ժողովածուն իններորդ հորիզոնականում է: Փիրզադը կյանքի իմաստը փնտրում է մարդկային առօրյա հարաբերություններում, առտնին հոգսերում և ուրախություններում:Նա փորձում է շրջապատող աշխարհը ճանաչել չնչին ու աննշմարելի թվացող մանրուքների մեջ: Նրան համարում են մանրամասնի, պարզության, կանացի նուրբ հոգեբանության մեծ վարպետ: Գրականություն է բերել իրականությունը պատկերելու նոր լեզու, նոր խոսք, նոր թեմատիկա, պատկերավորման նոր միջոցներ, պատումի կառուցման նոր ձև ու եղանակ:
Փիրզադը առաջիններից մեկը իրանական ժամանակակից գրականությունը դուրս բերեց երկրի սահմաններից ու ճանաչելի դարձրեց աշխարհին:

 «Երևանյան բեսթսելերն» այս շաբաթ եզրափակում է Պարույր Սևակի  իմաստախոսություններն ամփոփող «Ականջդ բեր, ասեմ»  ժողովածուն: Գրքում տեղ են գտել բանաստեղծի` հայրենիքին ու հայրենասիրությանը, լեզվին, արվեստին, մշակույթին, սիրուն, բնությանն ու հողին նվիրված, հայ և համաշխարհային գրականության, արվեստի, գիտության ու հասարակական-քաղաքական նշանավոր գործիչներին և իր ժամանակակիցներին բնութագրող խոհափիլիսոփայական ավելի քան 1100 իմաստախոսություն:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Էդիթ Պրինտ» (57-70-09), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Նարեկ» (51-91-36 ) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ Քանակ
1 +1

Անտուան դը Սենտ Էքզյուպերի

«Փոքրիկ իշխանը» 

 Անտարես 26
2 +7

Վարուժան Ոսկանյան

«Շշուկների մատյան»

Անտարես 9
3 +5

Գաբրիել Գարսիա Մարկես

«Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին»

ՎԱ-ՀԱ 9
4 նոր

Օնորե դը Բալզակ

«Հայր Գորիո»

Էդիթ

Պրինտ

7
5 *

Գրիգոր Նարեկացի

«Մատյան ողբերգության»

Նաիրի 7
6 -5

Պաուլո Կոելյո

«Ալքիմիկոսը»

Անտարես 7
7 նոր

Էլֆրիդե Ելինեկ

«Դաշնակահարուհին»

Անտարես 6
8 նոր

Օրհան Փամուք

«Իմ անունը կարմիր է»

Անտարես 6
9 *

Զոյա Փիրզադ

«Ինչպես բոլոր երեկոները»

Էդիթ

Պրինտ

5
10 *

Պարույր Սևակ

«Ականջդ բեր ասեմ»

Էդիթ

Պրինտ

5

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]