Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Դուբայում նիհարելու մրցույթի հաղթողները կստանան 40 կգ ոսկի

Դուբայում նիհարելու մրցույթի հաղթողները կստանան 40 կգ ոսկի

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դուբայում անցկացվող նիհարելու մրցույթի հաղթողները որպես մրցանակ կստանան 40 կիլոգրամ ոսկի: Այս մասին հայտնել է ԱՄԷ-ի Khaleej Times-ը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, 40 կիլոգրամ ոսկու շուկայական գինը կազմում է 1,6 միլիոն դոլար:

Դուբայում նմանատիպ մրցույթ անցկացվում է երկրորդ անգամ: Նախորդ տարի մասնակցիները որպես մրցանակ ստացել են մոտ 17 կգ ոսկի:

Այս տարի հաղթող է դարձել 7350 մարդ: Նրանք կարողացել են մրցույթում գրանցվելուց հետո 2 ամսում նիհարել 2 կգ-ով և կորցրած յուրաքանչյուր գրամի համար կստանան մեկական գրամ ոսկի։

Մրցույթի գլխավոր հաղթողը կհայտարարվի արարողության պաշտոնական փակման ժամանակ: Նա գերազանցել է նախորդ տարվա ռեկորդը: Հայտնի է, որ նա Դուբայում բնավող սիրիացի ճարտարապետ է, ով ուներ 150 կիլոգրամ քաշ և կարողացել է նիհարել 26 կգ-ով:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]