1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Սկզբում նոտարիուս, հետո զագս»... երեւանցին կունենա երկու պալատ մեկ շենքում

«Սկզբում նոտարիուս, հետո զագս»... երեւանցին կունենա երկու պալատ մեկ շենքում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանցիները կունենան երկու պալատ` մեկ շենքում. հոկտեմբերի 31-ին Զաքիյան 3 հասցեում կբացվեն Նոտարական եւ Ամուսնությունների պալատները: Այս մասին իր անձնական կայքում գրառում է կատարել ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: 

«Վաղը Նոտարական պալատի նոր գրասենյակի հանդիսավոր բացումն է: Նույն շենքում պիտի տեղակայված լինի նաև Ամուսնությունների պալատը: Ի դեպ, սա նաև մեր մասնակի հատուցումն է երևանցուն մեր հիշողությունների մեջ դեռևս կանգուն (անհասկանալի պատճառներով և տրամաբանությամբ ժամանակին ապամոնտաժված) Երիտասարդական պալատում տեղակայված նախկին շքեղ Ամուսնությունների պալատի դիմաց:
Երբ մտահղացա մեկտեղել նույն շենքում երկու հանրային կարևորության կառույցներ, միայն մեկ բան էի ցանկանում՝ հնարավորինս բարելավել ծառայությունների որակն ու հարմարավետությունը մեր բնակչության համար: Շենքն արդեն պատրաստ է, մեր մի քանի ամիս տևած աշխատանքների պտուղը վաղը կհանձնենք երևանցիներին:
Այս պահին, երբ մտածում էի ուրախությունս ձեզ հետ կիսելու մասին՝ մի զվարճալի կադր հիշեցի հումորային ներկայացումներից մեկից: Հետաքրքիր զուգադիպությամբ իրականացել է ներկայացման հերոսների երազանքը. այս շենքի բացմամբ, կարծում եմ, երկրում գոնե մեկ հարց էլ չի հնչի՝ «Սկզբում նոտարիուս, հետո զագս» ... 
Վաղը երևանցիները կունենան երկու պալատ մի շենքում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրել է նախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]