Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գյումրիում մեկնարկեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Ո՛չ ցեղասպանությանը, ո՛չ պատերազմներին» համերգաշարը

Գյումրիում մեկնարկեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Ո՛չ 
ցեղասպանությանը, ո՛չ պատերազմներին» համերգաշարը

ԳՅՈՒՄՐԻ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում հոկտեմբերի 30-ին մեկնարկեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգաշարը: «Վերածնունդ» երաժիշտ-կատարողների  միջազգային մրցույթ փառատոնի կազմակերպիչների նախաձեռնությամբ անցկացվող համերգաշարի շրջանակներում  հայ եւ օտարազգի արվեստագետները ժշտության լեզվով խոսելու են ցեղասպանության մասին: Նախագծի շրջանակներում ծրագրված են համերգներ աշխարհի տարբեր երկրներում: Համերգաշարի նպատակն է ցույց տալ, որ ո՛չ պատերազմները, ո՛չ ցեղասպանությունը ի զորու չեն սասանել մեր երկիրը, և այն,որ Հայաստանը կանգնած է ամուր հիմքերի վրա եւ ունի այն ներուժը, որի շնորհիվ շարունակում է ապրել, արարել ու հզորանալ: Համերգաշարը կտեւի մինչեւ 2015 թվականի ավարտը:Հոկտեմբերի 30-ին,  Գյումրիում Հայաստանի հանրային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի հետ միասին նույն բեմում Ռուսաստանի Դաշնության ճանաչված, տարբեր միջազգային  մրցույթների հաղթող երաժիշտներ Դենիս Շոպալովը /թավջութակ/, Իգոր Ֆյոդորովը /կլարնետ/ եւ Եվգենի Բրախմանն էին /դաշնամուր/: Համերգային ծրագիրը շատ հետաքրքիր է եւ, ինչ-որ տեղ նաեւ շատերի համար անսպասելի՝ ցեղապանության մասին՝ ջազային կատարումներով: «Ցեղասպանությունը միայն լաց ու կոցով չենք հիշելու, ուրախ նոտաները կխոսեն այն մասին, որ մենք կանք եւ կյանքը շարունակվում է»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի հանրային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար  եւ  դիրիժոր ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ  Երզնկյանը: Ի դեպ, թեեւ մինչ համերգը նվագախումբն ու երաժիշտները չէին հասցրել ծրագիրը համատեղ փորձել, սակայն դա չխանգարեց արհեստավարժ երաժիշտներին ներկայանալ ըստ պատշաճի  եւ արժանանալ գյումրեցի ունկնդրի երկարատեւ ծափողջույններին:»Սա իմ առաջին այցն է Հայաստան: Գյումրու մասին առաջին տեղեկությունը ստացել եմ, երբ դեռ 7 տարեկան էի եւ հեռուստատեսությամբ տեսա 1988 թվականի երկրաշարժի հետեւանքերը: Ինչ մնում է այս համերգի, ես հրեա եմ, ցեղասպանության ծանր լուծը նաեւ իմ ազգն է տեսել: Ցեղասպանության մասին լսելը  նույնիսկ մեր օրերում է սարսափելի: Մենք  պետք է ոչ միայն հիշենք, այլև բոլորին տեղեկացնենք դրա մասին, իսկ այս դեպքում դա ջազի լեզվով կհնչի»,-»Արմենպրես»-ին տեղեկացրեց  Եվգենի Բրախմանը:

Արմենուհի Մխոյան



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am