Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Բաշնեֆտ»-ը պետականացվում է

«Բաշնեֆտ»-ը պետականացվում է

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական «Սիստեմա» ԲՖԿ-ն դատարանի որոշմամբ պետք է պետությանը վերադարձնի «Բաշնեֆտ»-ի հսկիչ փաթեթը: «Սիստեմա»-ն հնարավորություն ունի բողոքարկել որոշումը, սակայն «Gazeta.ru-ի աղբյուրներն այդ որոշումն անշրջելի են համարում:

Ոլորտի մասնագետներն ընդգծում են, որ «Բաշնեֆտ»-ի տեղափոխումը բացասաբար կազտի քիչ բաժնեմաս ունեցողների վրա: Միաժամանակ, ամեն ինչ կարող է ավելի վատ լինել: «Սիստեմա»-ից կարող էին պահանջել վերադարձնել «Բաշնեֆտ»-ից ստացած բոլոր շահաբաժինները:

Նախատեսվում է, որ դատարանի որոշումն ուժի մեջ կմտնի մեկ ամիս անց:  

«ԲՖԿ «Սիստեմա»-ն համաձայն չէ դատարանի որոշման հետ և դիտարկում է  բողոքարկելու հնարավորությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ ասել է Եվտուշենկովի ընկերությունը: Եթե բողոքարկվի դատարանի որոշումը, ապա այն ուժի մեջ չի մտնի մինչ Վերաքննիչ դատարանի որոշումը:  

Մոսկվայի արբիտրաժային դատարանը Գլխավոր դատախազության հայցի համաձայն` «Սիստեմա» ԲՖԿ-ից պահանջել է «Բաշնեֆտ»-ի և նրա դուստր ընկերության բաժնետոմսերի 71 տոկոսը հանձնել պետությանը: Գլխավոր դատախազությունը պնդում է, որ Բաշկիրիայի ԳԷԿ-երի մասնավորեցման գործարքներն անցկացվել են օրենսդրության խախտմամբ: Ըստ դատախազության` ՌԴ-ի տարածքում գտնվող բոլոր էներգետիկ ընկերությունները բացառապես դաշնային պատկանելություն ունեն: Հաջորդական գործարքների արդյունքում «Բաշնեֆտ»-ի սեփականությունն անցել է մասնավորին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]