Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մկրտություն` Արարատի մարզի Արմաշի առողջապահության կենտրոնում

Մկրտություն` Արարատի մարզի Արմաշի առողջապահության կենտրոնում

ԱՐՏԱՇԱՏ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզային կառույցի ղեկավարները եւ Արարատյան Հայրապետական թեմի ներկայացուցիչներն այսօր` հոկտեմբերի 30-ին, ներկա գտնվեցին «Արմաշի ակադեմիկոս Ա. Հայիրիյանի անվան առողջապահության կենտրոն»  ՓԲԸ-ում 25 ապաքինվողների մկրտության արարողությանը: Մկրտությունը կատարվեց  Մրգավանի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Մխիթար քահանա Ալոյանի, Մխչյանի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Միքայել քահանա Նուրիջանյանի, Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Դավիթ քահանա Սահակյանի ձեռանբ:Մկրտութան արարողությանը ներկա էին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Ստեփան Խաչատրյանը, սոցիալական ապահովության բաժնի պետ Գեղամ Միրզոյանը, Արարատյան Հայրապետական թեմի ներկայացուցիչներ, հյուրեր: Մկրտության արարողությունը սկսվեց Տերունական աղոթքով: Հոգեւոր այրերն առողջացման եւ ապաքինման աղոթք ուղղեցին առ Աստված, ինչպես նաեւ իրենց բերած օրհնված խաչերը նվիրեցին 25 մկրտվածներին եւ մյուսներին: Տեր Մխիթար քահանա Ալոյանը, շնորհավորելով մկրտվածներին, ասաց, որ այսօր նրանք դարձան քրիստոնյաներ, եւ ցանկացավ, որ նրանց հոգու տաճարում անմար մնա հավատի լույսը: Մարզի ղեկավարը եւս, շնորհավորելով մկրտվածներին, ընդգծեց, որ նրանք մեր հասարակության լիարժեք անդամներն են, եւ երբեք դուրս չեն մնացել իր տեսադաշտից: Նա նաեւ ավելացրեց, որ ինքը յուրաքանչյուր մարզաբնակի պաշտպանն է, ավելին` մարզի 97 համայնքների բնակիչն է: Առողջապահական կենտրոնի ղեկավարները` տեր եւ տիկին Հայիրիյանները շնորհակալություն հայտնեցին մարզային ղեկավարներին` մշտական ուշադրության, հոգածության եւ օրվա խորհրդի համար:Արարատյան Հայրապետական թեմը կենտրոնին հանձնեց ձմեռային տաք հագուստներ եւ քաղցրավենիք:

Լիլիթ Մաճկալյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]