Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վերանորոգումից հետո Անուշավան համայնքում վերաբացվեց «Սուրբ Նշան» մատուռը

Վերանորոգումից հետո Անուշավան համայնքում վերաբացվեց  «Սուրբ Նշան» 
մատուռը

ԳՅՈՒՄՐԻ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի Անուշավան համայնքում հոկտեմբերի 30-ին, Արթիկի թեմի առաջնորդ Տ.Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի ձեռամբ օծվեց «Սուրբ Նշան» մատուռի խաչը: Օրհնությամբ ու աղոթքով, Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր կանոններին համաձայն օծվելուց հետո խաչը տեղադրվեց մատուռին: Օծվեց նաև մատուռի մկրտության ավազանը, ինչպես նաև բակի խաչքարը:

Գյուղը մինչ  խորհրդային տարիները ունեցել է մեծ եկեղեցի, որը 1937 թվականին քանդվել է հիմնովին, և գյուղի համար, որպես աղոթատեղ, ծառայել է 12-րդ դարում կառուցված սրբատեղ-մատուռը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց համայնքի ղեկավար   Երվանդ Հակոբյանը՝ «Սուրբ Նշան»-ը նախապես եղել է փոքրիկ գետնափոր-մատուռ, որը 1967 թվականին մասնակի վերանորոգվել էր, սակայն 1988 թվականի երկրաշարժի պատճառով նորից վերականգման  կարիք է ունեցել:  Ի դեպ, մատուռը պատմամշակությաին արժեք ներկայացնող կառույց է:

«Այս տարի ամբողջ համայնքի բնակչությունն առաջարկեց վերանորոգել այն: Համայնքի բնակչության դրամահավաքի շնորհիվ և արտերկրում ապրող անուշավանցիների աջակցությամբ «Սուրբ Նշան» մատուռը վերականգնվեց»,- նշեց Երվանդ Հակոբյանը:

Ավելի քան 2 հազար բնակիչ ունեցող համայնքի համար մատուռն այսուհետ  կծառայի ոչ միայն  որպես աղոթատեղ,  որտեղ այսուհետ կմատուցվի նաև պատարագ, կկատարվեն պսակադրության և մկտության ծեսեր: «Սա կարևոր իրադարձություն է: Ատված օրհնի ու ուժ ու կարողություն տա, որ նմանատիպ հայրենաննվեր ձեռնարկներով միշտ շենացնեք մեր հայերնիքը՝ նաև հոգևորով: Գյուղի զարգացման համար այս մատուռի բացումը կարևոր իրադարձություն է: Կարևոր չէ, որ սա մատուռ է և ոչ եկեղեցի, կարևոր է այն, որ համայնքի բնակիչները ունեն  իրենց աղոթքն առ Աստված հղելու տեղ»,- ընդգծեց Հովակիմ սրբազանը՝ լրագրողներին վստահեցնելով, որ նմանատիպ ձեռնարկները նաև աղանդների դեմ պայքարի յուրօրինակ դրսևորում են:

Արմենուհի Մխոյան



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]