Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Քրդական ուժերը Թուրքիայի տարածքով մտել են սիրիական Քոբանի քաղաք

Քրդական ուժերը Թուրքիայի տարածքով մտել են սիրիական Քոբանի քաղաք

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգի կենտրոնը տեղեկացրել է, որ բեշմարգի 10 անդամներ Թուրքիայի տարածքից արդեն մտել են սիրիական Քոբանի քաղաք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջողները, նախատեսվում է, որ մի քանի ժամվա ընթացքում քրդական ուժերի այլ ներկայցուցիչներ նույնպես մուտք կգործեն քաղաք:

Բեշմարգ ուժերի շարասյունը հոկտեմբերի 29-ի երեկոյան հասել է թուրքական Սարուջ գյուղաքաղաք: Քրդերի մի մասը այնտեղ էր հասել օդային ճանապարհով:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ բեշմերգի 150 անդամներ Թուրքիայից կմտնեն սիրիական Քոբանի քաղաք՝ օգնելու «Իսլամական պետության» դեմ պայքարող քրդերին:

Քոբանի քրդաբնակ քաղաքն ավելի քան 40 օր է, հայտնվել է ԻՊ-ի թիրախում: Ահաբեկչական կազմակերպությունը փորձում է հսկողություն հաստատել ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող քաղաքի վրա: Շարունակվող բախումների զոհ է դարձել ավելի քան 800 մարդ, որոնցից 481-ն ԻՊ-ի անդամներ են, 302-ը՝ քրդական ուժերի ներակայուցիչներ, իսկ 21-ը՝ խաղաղ քաղաքացիներ: Նշված վիճակագրական տվյալների մեջ չեն ներառվել օդային հարվածների հետևանքով գրանցված զոհերը: Քաղաքի և մերձակա գյուղերի մոտ 300 հազար բնակիչներ ստիպված հեռացել են իրենց տներից: Նրանցից մոտ 180 հազարը փախուստի է դիմել Թուրքիա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]