1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ղազախ խորհրդարանականները պատրաստ են աջակցել Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության գործընթացին

Ղազախ խորհրդարանականները պատրաստ են աջակցել Հայաստանի՝ ԵՏՄ 
անդամակցության գործընթացին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ  ԱԺ Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամները հոկտեմբերի 30-ին հանդիպել են իրենց ղազախ գործընկերների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը:

Բարեկամական խմբի ղեկավար Գարեգին Նուշիկյանը նշել է, որ անհրաժեշտ է խթանել երկկողմ համագործակցությունը, նպաստել համագործակցության զարգացմանը մշակույթի, կրթության, տնտեսության եւ այլ ոլորտներում: Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի անդամները, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել են, որ պատրաստ են աջակցելու Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու գործընթացներին, հատկապես օրենսդրության նույնականացման հետ կապված հարցերում:

Հանդիպման ընթացքում որոշակիացվել են համագործակցության հետագա ուղղությունները: ԱԺ Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամներ Ստեփան Մարգարյանը եւ Տիգրան Ուրիխանյանը, կարեւորելով միջխորհրդարանական կապերի խորացումը, ընդգծել են, որ պետք է սերտացնել փոխշահավետ համագործակցությունը բոլոր հնարավոր բնագավառներում: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Ղազախստանի հայկական համայնքի խնդիրներին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]