Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սիրիայում ծայրահեղական խմբավորումները միավորվել են ընդդեմ ազատ բանակի

Սիրիայում ծայրահեղական խմբավորումները միավորվել են ընդդեմ ազատ բանակի

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Իդլիբ նահանգում իրար դեմ պատերազմող երեք ահաբեկչական խմբավորումները որոշել են միավորվել Սիրիայի ազատ բանակի դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, ծայրահեղականները թվային զգալի առավելություն ունեն ազատ բանակի նկատմամբ:

Սիրիայի ազատ բանակի դեմ միասնական ճակատով դեմ հանդես կգան «Ջաբհա ան Նուսրա», «Իսլամական պետություն» և «Ջունդ ալ Աքսա» ծայրահեղական խմբավորումները:

Բախումները ներկա պահին ընթանում են Ջաբալ ազ Զաուիա շրջանում: Սիրիայի ազատ բանակի կողքին պայքարում է 500 մարդ, իսկ նրանց դեմ կռվող «Ջաբհա ան Նուսրա»-ի մոջահեդների թիվը 6 հազար է, որոնց օգնության են հասել «Ջունդ ալ Աքսա»-ի 700 ծայրահեղականներ, իսկ ԻՊ-ի զինյալների թվի մասին տեղեկություններ չկան: Ահաբեկիչները լավ զինված են. ի տարբերություն ազատ բանակի, նրանք ունեն տանկեր և այլ զրահատեխնիկա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]