Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մարսելում կկայանա ֆրանս-հայկական ինովացիոն ֆորում

Մարսելում կկայանա ֆրանս-հայկական ինովացիոն ֆորում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանս-հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախաձեռնությամբ հոկտեմբերի 31-ին Մարսելում տեղի կունենա ֆրանս-հայկական ինովացիոն ֆորում: Միջոցառման նպատակն է ներկայացնել Հայաստանի ներուժն ու հնարավորություններն այս բնագավառում, ընդլայնել երկկողմ բիզնես կապերը:

Nouvelles d`Armenie-ի փոխանցմամբ, Ֆրանսիայի հետ Հայաստանն ունի զարգացած հարաբերություններ տնտեսության, զբոսաշրջության, մշակութային և այլ բնագավառներում և Հայաստանը ֆորումի միջոցով կներկայանա որպես նորագույն տեխնոլոգիաների բնագավառում զարգացած երկիր:

«Երիտասարդ Հայաստանի Հանրապետությունում արդեն իրենց հաջող ներկայությունն են հաստատել ֆրանսիական խոշոր ընկերություններ: Ֆորումը կնպաստի ֆրանս-հայկական առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշել է Ֆրանս-հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Բերնար Հատեմյանը:

«Հայաստանը գտնվում է Արևմուտքի և Արևելքի միջև` Կովկասի սրտում և Ասիայի և Արևելյան Եվրոպայի միջև կարող է հանդիսանալ ներդրումային-ինովացիոն հանգույց: Հայաստանի միջոցով ֆրանսիացի արտահանողները կարող են ստանալ մեծ հնարավորություններ»,- իր հերթին նշել է պալատի փոխնախագահ Անդրե Սարգսյանը:

Ֆորումին կմասնակցեն հայկական և ֆրանսիական մի շարք ընկերություններ, որոնք գործունեություն են ծավալում նորարական տեխնոլոգիաների ոլորտում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]