Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՀՀ և ԼՂՀ միջև մաքսակետ տեղադրելու հարցը բանակցությունների առարկա չի եղել. ՀՀ ԱԳ փոխնախարար

ՀՀ և ԼՂՀ միջև մաքսակետ տեղադրելու հարցը բանակցությունների առարկա չի եղել. ՀՀ 
ԱԳ փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև մաքսակետ տեղադրելու հարցը  Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության բանակցությունների առարկա չի դարձել: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: «Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև մաքսակետ տեղադրելու մասին պահանջ չկա, և Եվրասիական տնտեսաան միությանը Հայաստանի անդամացության պայմանագրում էլ չկա նման որևէ կետ, որ մենք պարտավոր ենք մաքսակետ դնել: Թե որտեղ մենք մաքսակետ կդնենք, և սա վերաբերում է բոլոր անդամ պետություններին, մեր սուվերեն իրավունքն է: Իսկ ինչ վերաբերում է գործող մաքսակետերին, ապա դրանք դիտարկել են և' անդամ պետությունները, և' Եվրասիական հանձնաժողովը: Նրանք հայտարարել են, որ մենք պատրաստ ենք այդ մաքսակետերով իրկանացնել նախատեսվող գործառույթները: Որևէ այլ խնդիր կամ պահանջ այս ուղղությամբ գոյություն չունի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Քոչարյանը:

Լրագրողների հարցին, թե այդ դեպքում հոկտեմբերի 10-ին Մինսկում Ղազախստանի Նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ինչ է նկատի ունեցել՝ հայտարարելով, որ Հայաստանը ԵՏՄ անդամակցության պայմանագիրը ստորագրում է որոշ փոխզիջումների գնալուց հետո, Շավարշ Քոչարյանը հայտարարեց, որ որևէ փոխզիջման մասին խոսք գնալ չի կարող: «Փոխզիջում չի եղել: Նազարբաևի կողմից հստակ բարձրացվել է այն հարցը, թե Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցում է Լեռնային Ղարաբաղի հետ միասին, թե` ոչ: Մենք վերահաստատել ենք մեր այն դիրքորոշումը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Հայաստանի տարածքի մաս չի հանդիսանում: Մենք Լեռնային Ղարաբաղն ընկալում ենք որպես դե ֆակտո կայացած պետություն, որի հետ կառուցում ենք մեր հարաբերությունները՝ դե յուրե չճանաչելով անկախությունը՝ կապված հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի հետ: Այնպես որ, կարող եմ ասել, որ մենք որևէ զիջման չենք գնացել, այլ ընդամենը վերահաստատել ենք մեր այն դիրքորոշումը, որը միշտ ունեցել ենք: Մենք հարգում ենք Լեռնանյին Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքը և նրա կամարտահայտությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղն անկախ պետություն է»,- ընդգծեց ԱԳ փոխնախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]