Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ-ն բարձր է գնահատում ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունները. Գալուստ Սահակյան

ՀՀ-ն բարձր է գնահատում ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունները. Գալուստ 
Սահակյան

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 30-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ողջունելով նիստի մասնակիցներին, շնորհավորել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի անդամ, Հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ  Նիկոլայ Ռիժկովին` ծննդյան 85-ամյակի կապակցությամբ` մաղթելով առողջություն և ամենայն բարիք:

ԱԺ նախագահը նշել է, որ միջխորհրդարանական հանձնաժողովի  նիստի անցկացումն ապացուցում է համագործակցությանա մրապնդման ու զարգացման երկուստեք պատրաստակամությունը: «Հայաստանի և Ռուսաստանի միջև ավանդական բարեկամական
շփումներն իրենց դարավոր պատմությունն ունեն: Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դաշնակցային հարաբերությունների հատուկ նշանակությունը: Մեր երկրների միջև միջխորհրդարանական հարաբերությունները համագործակցության կարևոր բաղադրիչ են,- ասել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Նա իր խոսքում ընդգծել է, որ միջխորհրդարանական հանձնաժողովը խորհրդարանական երկխոսության զարգացման կայուն հարթակ է: Գլոբալ տնտեսական և քաղաքական ճգնաժամային իրավիճակի սրման պայմաններում Եվրասիական գոտու երկրների միջև ամրապնդվող փոխգործակցությունը հնարավորություն կտա արդյունավետ լուծել տարբեր խնդիրներ: Այս համատեքստում ևս խորհրդարանական բաղադրիչը կարևոր է ինտեգրացիոն հարցերին առնչվող հետագա քայլերի մշակման համար: 

Պարոն Սահակյանը վստահեցրել է, որ ՀՀ խորհրդարանը շարունակական քայլեր է ձեռնարկում տնտեսության օրենսդրական դաշտի բարելավման, ինչպես նաև սոցիալական ու քաղաքական, մշակույթի, կրթության ոլորտներում համագործակցությունը խթանելու
ուղղությամբ: «Վստահ եմ,  որ մեր երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունների զարգացման ճանապարհին միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը մեծապես  կնպաստի միջպետական և միջխորհրդարանական
հարաբերությունների մակարդակի էլ ավելի բարձրացմանը,- ասել է նա:

Նիկոլայ Ռիժկովը շնորհավորել է Հայաստանին` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու առիթով և շնորհակալություն հայտնել հայկական կողմին` միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստը Հայաստանում բարձր մակարդակով անցկացնելու համար: Նա նշել է, որ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո  սա առաջին նիստն է: «Երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստը կօգնի քննարկելու համագործակցության հետագա
հեռանկարները Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո: Անդրադառնալու ենք նաև տնտեսական ինտեգրման ճանապարհին խոչընդոտների վերացմանն ուղղված աշխատանքներին, ԵՏՄ-ում երկու երկրների օրենսդրությունների
ներդաշնակեցման հետ կապված հարցերին և տրանսպորտային առկա խնդիրներին՚,-ասել է Նիկոլայ Ռիժկովը:

Նա վստահություն է հայտնել, որ հանձնաժողովի 25-րդ նիստը կլինի կառուցողական և կբխի երկու երկրների ազգային շահերից:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը նշել է, որ երկու երկրների միջև տնտեսական ինտեգրման հարցում համագործակցությանն ուղղված խնդիրներն ակտիվորեն քննարկվում են: Տնտեսության զարգացման  արդյունավետ ուղիների որոնման խնդիրը  մեր ժամանակների կարևորագույն հարցերից մեկն է:

 Նա նշել է նաև, որ  ԵՏՄ-ին Հայաստանի  անդամակցությունը թույլ է տալիս խուսափել մի շարք խնդիրներից և կառուցել համագործակցության այնպիսի համակարգ,որն անդամ բոլոր երկրներին զարգանալու հնարավորություն կտա: Նա շեշտել է, որ Եվրասիական ինտեգրման մասին խոսելիս պետք է հստակ տիրապետել հիմնարար սկզբունքներին:  Առաջին հիմնարար սկզբունքը տնտեսական պրագմատիզմն է: Եվրասիական ինտեգրումը, նրա դիտարկմամբ` հիմնված է փոխշահավետ համագործակցության և աշխարհաքաղաքական գաղափարների փոխանակման վրա: Հաջորդ սկզբունքն այն է, որ անդամ երկրները պետք է ներկայացնեն իրենց շահերն ու դիրքորոշումները:
ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստում քննարկվել են  զեկույցները, որոնք նույնպես ուղղված էին ԵՏՄ-ին անդամակցելուն և այդ դաշտում  հետագա անելիքներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]