Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մուրադ Ջանիբեկյանը և Արա Գևորգյանը մրցանակներով են վերադարձել «ԱՏՍՊԻՆԴԻՍ» փառատոնից

Մուրադ Ջանիբեկյանը և Արա Գևորգյանը մրցանակներով են վերադարձել 
«ԱՏՍՊԻՆԴԻՍ» փառատոնից

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ԱՏՍՊԻՆԴԻՍ» միջազգային թատերական փառատոնին ՀՀ վաստակավոր արտիստ Մուրադ Ջանիբեկյանը ներկայացրել էր իր «Խոստովանություն» ներկայացումը, իսկ Արա Գևորգյանը՝ «Ծխախոտի վնասի մասին» մոնոներկայացումն` ըստ Ա. Չեխովի: Լիտվական «ԱՏՍՊԻՆԴԻՍ» միջազգային թատերական IX փառատոնը տեղի է ունեցել հոկտեմբերի 14-18-ը

«Արտիստը երեխայի պես մեկն է, ում ոգևորություն է պետք: Դժվար է դրսի աշխարհի հետ ոտք մեկնել, մանավանդ, երբ լեզուն անծանոթ է` կարծես խուլ ու համր լինես: Սակայն գեղեցիկը տեսնողը ներկա է դրա արարմանը, և ցավալի է, երբ չեն ուզում տեսնել: Ինձ համար մեծ պատիվ էր սկզբից Փափազյանի անվան մրցանակին արժանանալ, այնուհետև` մրցանակի ստանալ Վրոցլավում, և այսօր ներկայացնել այս մրցանակը», - ասաց Մուրադ Ջանիբեկյանը:

«Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանի խոսքով` Արա Գևորգյանի համար «ԱՏՍՊԻՆԴԻՍ»-ն առաջին արտերկրի փառատոնն էր, որին նա մասնակցել է:

«Այս ժանրում սա իմ դեբյուտն էր, և շնորհակալ եմ Մարիաննա Մխիթարյանին, ում շնորհիվ իմ ներկայացումն առաջին անգամ ցուցադրվեց «Արմմոնո» փառատոնի շրջանակում: «Ծխախոտի վնասի մասին» ներկայացման մեջ նաև կարևորում եմ արդիական թեմատիկան: Հավելեմ, որ շատ դժվար է բեմադրել և ինքնուրույն խաղալ ներկայացում: Սակայն «Արմմոնո»-ի շնորհիվ այն ստացավ երեք փառատոնների մասնակցության հրավեր», - հավելեց Արա Գևորգյանը:

«ԱՏՍՊԻՆԴԻՍ» միջազգային թատերական փառատոնին հայ արվեստագետների մասնակցությունը հնարավոր դարձավ ՀՀ մշակությի նախարարության աջակցության շնորհիվ:

«Ցանկանում եմ ընդգծել, որ մշակույթի նախարարության ուշադրության կենտրոնում են այն բոլոր նախագծերը, որոնք միտված են միջմշակութային երկխոսության ձևավորմանը: Այս առումով առանձնահատուկ է «Արմմոնո» փառատոնը, որը նպաստեց Հայաստանում մոնոներկայացումների ոլորտի աշխուժացմանը, քանի որ փառատոնի շրջանակներում ստեղծված և ցուցադրված շատ ներկայացումներ այնուհետ ունեցան իրենց ինքնուրույն կյանքը», - ասաց Մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ Արամ Գյուրջյանը:

Մուրադ Ջանիբեկյանի «Խոստովանություն» ներկայացումն` ըստ Միշել դե Գելդերոդենի, անցյալ տարի արժանացել էր Վահրամ Փափազյանի անվան «Արտավազդ» մրցանակի, իսկ այս տարի հունիսի 18-22-ը Վրոցլավի «Վրաստյա» 49-րդ մոնոներկայացումների միջազգային թատերական փառատոնում` Գրան պրի մրցանակին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]