Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցով ամեն ինչ չի ավարտվում. Շավարշ Քոչարյան

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցով ամեն ինչ չի ավարտվում. Շավարշ 
Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը ևս մեկ հանգրվան է ցեղասպանության միջազգային ճանաչմանը և դատպարտմանն ուղղված պայքարը շուրանակելու համար: Այս մասին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների և ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2015թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ ներկայացնելով ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները: «Մյուս տարի լրանալու է  Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Իհարկե, աշխատանքի զգալի հատված կատարվում է արդեն այս տարի, նույնիսկ որոշ միջոցառումներ եղել են նախորդ տարի, իսկ այն միջոցառումները, որոնք պետք է տեղի ունենան մյուս տարվա ապրիլի 24-ին և մինչ այդ, ուշադրության կենտրոնում են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնեց ԱԳ փոխնախարարը:

Միևնույն ժամանակ, Քոչարյանը նկատեց, որ 2015թ. ապրիլի 24-ով ամեն ինչ չի ավարտվում: Ցեղասպանության միջազգային ճանաչման համար պայքարի շրջանակներում իրականացվող ծրագրերը  շարունակական են լինելու և' 2015թ. և' ապագայի համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]