Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ձերբակալվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող Անդրանիկ Սողոյանը

Ձերբակալվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող Անդրանիկ Սողոյանը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր  վարչության ծառայողները Երևանի Խորենացի փողոցից հոկտեմբերի 30-ին հայտնաբերել և բերման են ենթարկել Անդրանիկ Սողոյանին: 1968թ. ծնված Անդրանիկ Սողոյանը (մականունը «Զապ») 2013թ. փետրվարի 28-ին Պրահայի մունիցիպալ դատարանի կողմից Չեխիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 219 հոդվածի 1 և 2 մասերի (սպանություն), 235 հոդվածի 1-ին մասի (շորթում) մեղադրանքով հեռակա դատապարտվել է 22 տարվա ազատազրկման: 2014թ. հոկտեմբերի 20-ին Անդրանիկ Սողոյանի նկատմամբ Չեխիայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից տրվել է եվրոպական կալանքի սանկցիա, և հայտարարվել միջազգային հետախուզում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, Անդրանիկ Սողոյանը ձերբակալված է, որի մասին հայտնվել է ՀՀ գլխավոր դատախազությանը և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]