1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Քարը տեղից շարժվել է». Դինքի ընկերները հավաքվել են դատարանի առջև

«Քարը տեղից շարժվել է». Դինքի ընկերները հավաքվել են դատարանի առջև

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» պարբերականի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության դատական գործի հերթական նիստից առաջ նրա ընկերները հավաքվել են Չաղլայան դատարանի առաջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը: Հավաքվածների անունից ելույթով է հանդես եկել Եդվարդ Դանզիկյանը, ով, հիշեցնելով, որ հանցագործությունից 8 տարի անց հնարավորություն է ընձեռնվել դատական գործ հարուցել Դինքի սպանության մեջ մեղավոր մի շարք պաշտոնյաների դեմ, այս զարգացումը որակել է հետևյալ խոսքերով. «Քարը տեղից շարժվել է»:

«Պետությունն անում է ամենը, որ իր մարդիկ դատարանի առաջ չկանգնեն: Այս դատավարությունը մեզ այնպիսի բաներ է սովորեցնում… Այս դատական նիստերում եղել է այն անտեսանելի ձեռքը, որի գոյությունը մշտապես զգացել ենք, Դինքի դատական գործում այն հստակ երևում է: Մեր իսկ աչքով կարող ենք հետևել, թե ուր և ինչպես է այն երկարում»,- իր ելույթում նշել է Դանզիկյանը:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ Թուրքիայի արդարադատության նախարարության կայացրած որոշմամբ վերացվել է արգելքը 9 նախկին պաշտոնյայի նկատմամբ դատական գործ հարուցելու համար, Դանզիկյանը խոսել է Դինքի դատավարության ապագայի մասին. «Արդյոք արդեն մի փոքր հույսով պետք է նայենք դատավարության ապագային: Կամ արդյոք «հույսն» այս դատավարության համար հարմար բառ է` չենք կարող ասել: Միայն գիտենք մի բան, որ 8 տարվա պայքարից հետո քարը տեղից շարժվել է: Քարը շատ մեծ է, քանի որ այն 99 տարվա քար է` 99 տարվա ժխտումը, մեղքն ու մեղսավորությունն իր վրա կրող հսկայական քար: Հետևաբար` գուցե ամեն բան նոր է սկսվում»:

Դանզիկյանը նշել է, որ մեղավորները պետք է անպայման իրենց պատիժը ստանան հանցագործության մասին իմանալու, սակայն աչք փակելու և այն չկանխելու համար` համաձայն Թուրքիայի քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածի: «Մեկ անգամ ևս այստեղից ասում ենք` քանի դեռ մենք չենք ասել վերջ, այս դատը չի կարող վերջանալ»,- իր խոսքը եզրափակել է նա:

Հավաքից հետո ներկաները մտել են դատարանի շենք, որտեղ հոկտեմբերի 30-ին Թուրքիայի ժամանակով 14:00-ին լսվելու է Դինքի սպանության գործով հերթական դատական նիստը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]