Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

ԱՊՀ-ի ՄԽՎ-ի երկրներին ընտրությունների դիտարկման միասնական կանոններ են հարկավոր. Մատվիենկո

ԱՊՀ-ի ՄԽՎ-ի երկրներին ընտրությունների դիտարկման միասնական կանոններ են հարկավոր. Մատվիենկո

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն այն կարծիքին Է, որ ԱՊՀ-ի Միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) մասնակից երկրները պետք Է ձգտեն հասնել միջազգային կազմակերպությունների շրջանակներում ընտրություններին հետեւելու բոլոր պետությունների համար միասնական՝ կանոնների ընդունման, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ցանկալի կլիներ, որ մենք միավորեինք ջանքերը եւ հասնեինք ընտրություններին հետեւելու բոլոր պետությունների համար միասնական արդար կանոնների»,-ասել Է Մատվիենկոն՝ դիմելով ԱՊՀ-ի ՄԽՎ-ի մեջ մտնող պետությունների դեսպաններին:

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական ինստիտուտների ու մարդու իրավունքների բյուրոյի (ԺԻՄԻԲ) արտասահմանյան մոնիթորինգային առաքելությունները ոչ միշտ են օբյեկտիվ գնահատական տալիս կայացած ընտրություններին: «Մենք պետք Է համատեղ հասնենք այն բանին, որ ԵԱՀԿ-ի ԺԻՄԻԲ-ի շրջանակներում միասնական կանոններ լինեն ընտրությունների մոնիթորինգի համար»,-ասել Է Մատվիենկոն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]