Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Զվարթնոց»-ում բացվել է Թորոս Թորամանյանի 150-ամյակին նվիրված ցուցահանդես

«Զվարթնոց»-ում բացվել է Թորոս Թորամանյանի 150-ամյակին նվիրված ցուցահանդես

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում հոկտեմբերի 30-ին բացվել է անվանի ճարտարապետ, հայ ճարտարապետության գիտական պատմության հիմնադիր Թորոս Թորամանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված ցուցահանդես: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ից, ցուցահանդեսին ներկայացվել են Անիում և Հայաստանի այլ շրջաններում կատարված չափագրություններ, գիտական աշխատություններ հայ ճարտարապետության վերաբերյալ, պատմական հուշարձաններին նվիրված ուսումնասիրություններ, անվանի ճարտարապետի նամակները, Ավետիք Իսահակյանի և այլոց հիշողությունները Թորոս Թորամանյանի  մասին, լուսանկարներ, պարբերականներ, Վիեննայի համալսարանի արվեստաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Յոզեֆ Ստրժիգովսկու «Հայերի ճարտարապետությունը և Եվրոպան» աշխատության կրկնօրինակը, ՊՈԱԿ-ի կողմից վերջին տարիներին հրատարակված Թորոս Թորամանյանի արխիվային նյութերի մատենաշարի չորս  պրակները:

Ցուցադրվել են նաև Թորոս Թորամանյանի` Անիում կատարած լուսանկարները  (ընդհանուր առմամբ 70-ից ավելի նյութ): Ցուցահանդեսը կգործի մեկ ամիս:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]